Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի ______ N__-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 3․2-րդ մասին և 284-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2. Սահմանել, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձինք շարունակում են իրենց գործունեության իրականացումը՝ մինչև սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

               

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում (այսուհետ՝ Հսկողության գոտիներ) առևտրային գործունեության իրականացման թույլտվության տրամադրման նպատակով մրցույթի իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգը կիրառելի է Հսկողության գոտիներում (բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող Հսկողության այն գոտիների, որոնք կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա հանձնված են տիրապետման և (կամ) օգտագործման համար) առևտրային գործունեություն (այսուհետ՝ առևտրային գործունեություն) իրականացնող անձանց նկատմամբ (այսուհետ՝ առևտրային գործունեություն իրականացնող անձինք):

Սույն կարգի կիրառության իմաստով Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականցնելու պահանջը կարող է ձևավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնությամբ, այնպես էլ՝ առևտրային գործունեություն իրականացնող անձանց առաջարկով (Կոմիտեի համաձայնությամբ)։

3. Սույն կարգով նախատեսված՝ Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման նպատակով գործում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։

4. Սույն կարգով նախատեսված՝ Հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման նպատակով մրցույթ հայտարարելու մասին որոշումը կայացնում է Կոմիտեն։

5. Հանձնաժողովը կազմված է Կոմիտեի հինգ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության երկու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկու ներկայացուցիչներից։

6. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

7. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Կոմիտեի նախագահը։

8. Հանձնաժողովի նիստերին, Կոմիտեի նախագահի որոշմամբ, կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մեկական ներկայացուցիչներ, որոնք ունեն Հանձնաժողովի անդամների հետ հավասար ձայնի իրավունք։

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին։

10. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Որոշումներ ընդունելու ժամանակ Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։

11. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

12. Հանձնաժողովի կողմից իրականացվող գործառույթներն են՝

1) Հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման համար թույլտվությունների տրամադրման վերաբերյալ որոշման կայացում․

2) Հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման համար թույլտվությունների տրամադրման մերժման վերաբերյալ որոշման կայացում․

3) Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց տրված թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացում։

13. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով Կոմիտեի պաշտոնական կայքում հայտարարվում է մրցույթ։

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված՝ մրցույթի անցկացման մասին հրապարակման մեջ նշվում են Հսկողության այն գոտիները, որտեղ պետք է իրականացվի առևտրային գործունեությունը, առևտրային գործունեության տեսակը, առևտրային գործունեության իրականացման համար նախատեսվող ժամկետը, մրցույթի մասնակցության համար սահմանված չափանիշները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը, հայտի և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները, հայտի և փաստաթղթերի ներկայացման համար սահմանված էլեկտրոնային փոստի հասցեն։

15. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով առևտրային գործունեություն իրականացնող անձինք էլեկտրոնային եղանակով Կոմիտե են ներկայացնում հայտ՝ սույն կարգի ձև N1-ին համապատասխան (այսուհետ՝ Հայտ)՝ կցելով սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։

16. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու հայտ ներկայացրած անձինք պետք է բավարարեն հետևյալ նվազագույն չափանիշներին, ինչպես նաև առավելագույն միավորներ վաստակեն սույն կարգի 24-րդ կետով նախատեսված չափանիշների գնահատման արդյունքում․

1) Ձեռնարկատիրական գրանցված գործունեության իրականացում՝ սույն կարգով նախատեսված Հայտի ներկայացմանը նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում․

2) Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային ևմաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով հարկ վճարողի մոտ ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն․

3) Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողը պետք է ներկայացրած լինի հայտըներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև հայտը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ՝ դիտարկվող ժամանակահատված) ընկած ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման վերջնաժամկետը լրացել է.

4) հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) գծով դիտարկվող ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների բացակայություն։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացումը, որոնցով առաջացել են լրացուցիչ պարտավորություններ կամ առաջացել են հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումներ.

5) Հարկ վճարողի պաշտոնատար անձանց (տնօրեն, հիմնադիր, բաժնետեր, հաշվապահ, Ա/Ձ-ի դեպքում՝ անհատ ձեռնարկատեր և առկայության դեպքում՝ հաշվապահ) քրեական պատասխանատվության ենթարկված չլինելու մասին լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի առկայություն։

17. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև Հայտը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 16-րդ կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները։

18. Սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային և մաքսային մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով կամ շրջանառության հարկով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը։

19. Հանձնաժողովը, սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման նպատակով, Հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը։

20. Այլ պետական մարմիններին հարցումների իրականացման անհրաժեշտության առկայության դեպքում սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է հարցումը ուղարկելու օրվանից և վերսկսվում է համապատասխան հարցման պատասխանը ստանալու օրվանից։

21. Այլ պետական մարմինների կողմից սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հարցման ստացման դեպքում, հարցման պատասխանը ներկայացվում է՝ այն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։

22. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարվում է Հանձնաժողովի նիստ։

23. Հանձնաժողովը, սույն կարգի 16-րդ կետով նախատեսված չափանիշների պահպանման և սույն կարգի 24-րդ կետով նախատեսված չափանիշների գնահատման արդյունքում առավել բարձր միավորներ վաստակելու դեպքում կայացնում է սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշում՝ սույն կարգի ձև N 2-ին համապատասխան, իսկ 16-րդ կետով նախատեսված չափանիշներին չբավարարելու և (կամ) 24-րդ կետով նախատեսված չափանիշների գնահատման արդյունքում առավել բարձր միավորներ վաստակելու դեպքերում՝ սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը՝ սույն կարգի ձև N 3-ին համապատասխան։

24. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման կայացման համար հիմք են հանդիսանում նաև՝

1) Հսկողության գոտու համապատասխան տարածքների վարձակալության ժամկետները, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով վարձակալության պայմանագրերի կնքմանը․

2) Հողի և կամ տարածքի վարձակալության համար առաջարկվող գինը, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել բարձր գնով վարձակալության պայմանագրերի կնքմանը․

3) Մատուցվող ծառայությունների համար առաջարկվող սակագների մեծությունը, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել ցածր սակագներով ծառայությունների առաջարկին։

25. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման գործունեության թույլտվության Հայտերի գնահատման հավասար արդյունքների ձևավորման պարագայում նախապատվությունը տրվում է նախաորակավորման արդյունքում առավել բարձր միավորներ վաստակած հայտատուին։

26. Հանձնաժողովը կայացնում է Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց տրված թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (սույն կարգի ձև N 3-ին համապատասխան) հետևյալ դեպքերում՝

1) Հսկողության գոտում կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացման դեպքում․

2) Հսկողության գոտում առևտրային գործունեություն իրականացնող անձանց գծով դիտարկվող ժամանակահատվածից հետո ընկած ժամանակահատվածում սույն կարգի 16-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշներով նախատեսված հանգամանքներ ի հայտ գալու դեպքում։

27. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 26-րդ կետով կայացված որոշման վերաբերյալ, Կոմիտեն, կայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձին և ծանուցման օրվան հաջորդող 30-րդ օրացուցային օրը համապատասխան տարածքների վարձակալության պայմանագրերը համարվում են միակողմանի լուծված։

   

Ձև N 1

ՀԱՅՏ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

1.

Անձի հարկ վճարողի հաշվառման համարը

 

2.

Անձի անվանումը (անունը, ազգանունը)

 

3.

Անձի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4․

Անձի հեռախոսահամարը

 

5․

Մրցութային հանձնաժողովի որոշումների ստացման էլեկտրոնային փոստի հասցեն

 

  

Սույնով հավաստում եմ, որ Հայտի ներկայացման օրվա դրությամբ պահպանված են ՀՀ կառավարության — թվականի թիվ — որոշման 1-ին կետով սահմանված կարգի 16-րդ կետով սահմանված պահանջները և ներկայացված տվյալները ճշգրիտ են ու ամբողջական։ 

 

Իրավաբանական անձի ղեկավար կամ նրա ներկայացուցիչ

__________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատեր

__________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

 

————————————————————————————————————

 

Ձև N 2

 

ՈՐՈՇՈՒՄ N ____________

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Առևտրային գործունեություն իրականացնող անձի անվանումը

________________________________________________________________________

2. Առևտրային գործունեության տեսակը

________________________________________________________________________

3. Առևտրային գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հայտի ամսաթիվն ու գրանցման համարը

________________________________________________________________________

4. Մաքսային հսկողության գոտու անվանումը, որտեղ պետք է իրականացվի համապատասխան գործունեությունը

 

 

Սույնով հավաստվում է առևտրային գործունեություն իրականացնող անձի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության «____» __________ 2024թ․ N ___ - Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և տրամադրվում է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման թույլտվություն․

Հանձնաժողովի նախագահ 

         _____________________               _________________                ______________

       (զբաղեցրած պաշտոնը)                   (ստորագրությունը)               (Ա. Ա. Հ.) 

 

Հանձնաժողովի անդամ

         _____________________               _________________                ______________

       (զբաղեցրած պաշտոնը)                    (ստորագրությունը)               (Ա. Ա. Հ.) 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ձև N 3

 

ՈՐՈՇՈՒՄ N ____________

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Առևտրային գործունեություն իրականացնող անձի անվանումը

________________________________________________________________________

2. Առևտրային գործունեության տեսակը

________________________________________________________________________

3. Մաքսային հսկողության գոտու անվանումը, որտեղ անձն իրականացնում է համապատասխան գործունեությունը

________________________________________________________________________

4. Առևտրային գործունեություն իրականացնող անձին թույլտվությունից զրկելու հիմքերը ________________________________________________________________________

 

 

             

Հանձնաժողովի նախագահ 

         _____________________               _________________                ______________

         (զբաղեցրած պաշտոնը)                   (ստորագրությունը)                   (Ա. Ա. Հ.) 

 

Հանձնաժողովի անդամ

         _____________________               _________________                ______________

         (զբաղեցրած պաշտոնը)                   (ստորագրությունը)                   (Ա. Ա. Հ.) 

 

  • Обсуждалось

    06.08.2024 - 21.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 806

Принт