Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծի կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության իրականացման արդյունավետության և մաքսային գործառնությունների անխափան իրականացման հնարավորություն։

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

1) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը․

2) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները․

3) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը:

  • Обсуждалось

    06.08.2024 - 21.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 946

Принт