Добавить в избранное

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1Անհրաժեշտությունը

 «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։

Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։

Նախագծով նախատեսվել են.

  1. չափածրարված արտադրանքի նկատմամբ շուկայահանման և շահագործման պարտադիր պահանջներ,
  2. Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» OIML V 1 և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» OIML V 2-200 բառարաններով սահմանված հասկացություններին ներդաշնակեցված հասկացություններ,
  3. Չափագիտության ազգային մարմնին աջակցող և ոլորտի փորձագետներից կազմված չափագիտության խորհուրդը, որի գործառույթներն են.
  • Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման փորձագիտական եզրակացությունների տրամադրումը,
  • չափագիտության հետ կապված հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • չափագիտության ոլորտում գիտական հետազոտությունների և զարգացման նախագծերի, ինչպես նաև գիտական և կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • չափագիտության ոլորտի զարգացման, արդիականացման, չափագիտական կարիքների բացահայտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և այլ գործառույթներ:
  1. Ազգային և աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջների հստակեցում,
  2. Լրացուցիչ ոլորտները, որոնցում տարածվում են օրենսդրական չափագիտության պահանջները.
  3. Կառավարությանը վերապահված գործառույթների սահմանում առանձին հոդվածով,
  4. Կառավարման խորհդի 11 անդամների կազմ՝ Խորհրդի նախագահից, և գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 (նախկինում 4) պետական կառավարման մարմինների և 5 (նախկինում 3) ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից,
  5. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքների վճարման նոր պահանջ, համաձայն որի դրանք սահմանվում են տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի կողմից, քանի որ ստուգաչափման աշխատանքներն իրականացվում են ոչ միայն չափագիտության ազգային մարմնի կողմից (բացառությամբ հանրայն ծառայության ոլորտների), այլ նաև օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված անձանց կողմից:

Նախագծով հաշվի են առնվել նաև Օրենքի վերաբերյալ եվրոպական փորձագետների կողմից արված դիտողությունները և սահմանվել են միջազգային պրակտիկայում ընդունված և շահագործվող, շուկայահանվող չափման միջոցներին ներկայացվող հստակ պահանջներ:

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանումը։

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսված պահանջների սահմանմամբ նախատեսվում է կարգավորել չափումների միասնականության ապահովման ոլորտը՝ համապատասխանեցնելով միջազգային պրակտիկայում գործող փորձին և օրենսդրությանը։

4Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման բնագավառում համապատասխան կարգավորումների հստակեցում, բնագավառի արդիականացում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների դրույթներից։

 

  • Обсуждалось

    31.07.2024 - 18.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 917

Принт