Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

___ ___________ 2024 թվականի N ___ - Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

 1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2024 թվականի ---ի  N -Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի

 N 878-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերությունները:
  2. Փորձագետները պետական մարմնի կողմից կարող են ներգրավվել տվյալ մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի կամ կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի կամ կոնկրետ հանձնարարականների իրականացման կամ պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքերում։
  3. Պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքում փորձագետ ներգրավվում է մինչև մեկ տարի ժամկետով և փորձագետի հիմնական աշխատավարձը սահմանվում է այդ գործառույթն իրականացնող հանրային ծառայողի հիմնական աշխատավարձի նվազագույն չափով (հանրային ծառայողի պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի նվազագույն գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալ)։
  4. Փորձագետների աշխատավարձը սահմանվում է համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրություն սկզբունքով։
  5. Փորձագետների առավելագույն թիվը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ տվյալ մարմնին հատկացված հաստիքների առավելագույն քանակի 5 տոկոսը։ Փորձագետների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, կարող է գերազանցել սույն կետում նշված հաստիքների առավելագույն  թվի 5, բայց ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ հաշվի առնելով պետական մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած առաջարկությունը։
  6. Պետական գաղտնիքին առնչվող առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետ կարող է ներգրավվել՝ հաշվի առնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները։
  7. Փորձագետի համար աշխատանքային ստաժի և (կամ) փորձի, կրթության, որակավորման և այլն չափանիշները նախատեսում է համապատասխան մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
  8. Փորձագետի ներգրավումն իրականացվում է փորձագետի աշխատանքային ծրագրի, փորձագետի և համապատասխան պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա (ձև N 1)՝ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով։
  9. Փորձագետ ներգրավելու համար պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում և տվյալ պետական մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում փորձագետի աշխատանքային ծրագիրը: Աշխատանքային ծրագրում ներառվում են փորձագետ ներգրավելու դեպքը և հիմնավորումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքը, հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները, աշխատանքների գնահատման չափանիշները և այդ աշխատանքները կատարելու համար փորձագետին ներկայացվող պահանջները։ Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերում փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը հաստատում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարները: Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարներն իրականացնում են նաև սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները: Գլխավոր քարտուղար չունեցող պետական մարմիններում այդ մարմնի ղեկավարն է իրականացնում սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:
  10. Վարչապետի աշխատակազմի գրասենյակներում պետական մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի կամ կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի կամ կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքերով փորձագետ ներգրավելու համար գրասենյակի ղեկավարը փորձագետների կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրը նախքան սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով հաստատման ներկայացնելը, ներկայացնում է համապատասխան փոխվարչապետի համաձայնեցմանը:
  • Ընտրություն կատարելու եղանակը (դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և (կամ) հարցազրույց) որոշում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը:
  1. Փորձագետ ներգրավելու նպատակով համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) փորձագետի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է հայտարարություն։ Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

3) փորձագետ ներգրավելու ժամկետը.

4) փորձագետի պարտականությունները.

5) փորձագետին ներկայացվող պահանջները.

6) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը (աշխատանքային օրերը հաշվարկվում են քսանչորսժամյա ռեժիմով).

7) աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

8)հայտարարություն սույն կարգի 21-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

9) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը: Հարցազրույց նախատեսված լինելու դեպքում նշվում է նաև հարցազրույցի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

10) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

  1. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
  2. Սույն կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջական չլինելու և (կամ) դրանցում ձևական սխալների առկայության դեպքերում համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն՝ նրան հնարավորություն տալով մեկ աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկել առկա ձևական սխալները:
  3. Սույն կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու փաստաթղթերի ուսումնասիրություն եղանակի դեպքում գլխավոր քարտուղարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ընտրություն և համապատասխան անձին քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով առաջարկում կնքել պայմանագիր:
  4. Սույն կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց եղանակների դեպքում դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն փուլը հաղթահարած քաղաքացին (քաղաքացիները) մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցվում է (են) հարցազրույցի հրավիրվելու մասին։ Հարցազրույցն անցկացնում է համապատասխան մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը կամ նրա հանձնարարությամբ՝ փորձագետի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող պաշտոնատար անձը։
  5. Հանձնաժողովի կամ պաշտոնատար անձի կողմից ընտրված փորձագետին մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով առաջարկվում է կնքել պայմանագիր: Եթե քաղաքացին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով տալիս է պայմանագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն (հաստատում), ապա պայմանագիրը համարվում է կնքված էլեկտրոնային եղանակով քաղաքացու և համապատասխան մարմնի հաստատման օրը։
  6. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները ինքնաշխատ հրապարակվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող են հրապարակվել համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքէջում։
  7. Եթե փորձագետ ներգրավելու համար հրապարակված հայտարարության պահանջները բավարարող հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած հավակնորդը չի բավարարում տվյալ հրապարակած հայտարարության պահանջները կամ փորձագետ չի ընտրվում կամ առաջարկություն ստացած քաղաքացին չի տալիս փորձագետի պայմանագիր կնքելու համաձայնություն, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը կամ ընտրություն կատարելու համար նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը դրա մասին տեղեկատվությունը ինքնաշխատ հրապարակվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող է հրապարակվել համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում և միաժամանակ հրապարակվում է նոր հայտարարություն:
  8. Եթե երեք անգամ անընդմեջ հայտարարությունից հետո փորձագետ չի ներգրավում (պայմանագիր չի կնքվում), ապա համապատասխան մարմինը նույն աշխատանքային ծրագրով հրապարակում է նոր հայտարարություն վերջին հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
  9. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը ունի դատվածություն, որը օրենսդրությամբ սահմանված կարգով մարված կամ վերացված չէ,պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  10. Փորձագետի վարձատրության չափը և պայմանները սահմանվում են պայմանագրով։ Վարձատրությունն իրականացվում է համապատասխան մարմնի տնտեսված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցներից։ Փորձագետի համար հավելավճարներ, պարգևատրումներ, լրավճարներ չեն սահմանվում՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով փորձագետ ներգրավելու դեպքի: Այս դեպքում ներգրաված փորձագետին կարող է տրվել պարգևատրում:
  11. Փորձագետները ենթարկվում են տվյալ պետական մարմնի աշխատանքային կարգապահական ներքին կանոններին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
  12. Փորձագետը իր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ աշխատանքային ծրագրով հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետին համապատասխան։
  13. Ներկայացված հաշվետվության հիման վրա փորձագետի անմիջական ղեկավարը էլեկտրոնային եղանակով իրականացնում է աշխատանքի արդյունքների գնահատում, որը հիմք է փորձագետի վարձատրության համար։ Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց:

Ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

ք.__________

«____» _____________ 20  թ.

 

_______________________________-ը` (այսուհետ՝ համապատասխան մարմին) ի դեմս _______________________________ , որը գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________ գրանցված ________________________________________________ անձնագիր թիվ _________________, տրված ___________ թ. (այսուհետ` փորձագետ) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Համապատասխան մարմինը փորձագետին հանձնարարում է իրականացնել որոշակի աշխատանքներ, որոնց նկարագրությունը նշված է սույն պայմանագրի 1.3-րդ կետում և պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ փորձագետը պարտավորվում է կատարել հանձնարարված աշխատանքները սույն պայմանագրով սահմանված պայմաններով:

1.2. Փորձագետն անմիջականորեն ենթարկվում է _______________________ : Աշխատանքների կատարման վայրն է` համապատասխան մարմնի գտնվելու վայրը:

1.3. Սույն պայմանագրով փորձագետին առաջադրվող աշխատանքը ներառում է՝

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

1.4. Փորձագետի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է __________________________ (հիմնական, համատեղությամբ)։

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Փորձագետը պարտավորվում է`

2.1.2. Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած աշխատանքները:

2.1.3. Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

2.1.4. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

2.2. Փորձագետն իրավունք ունի`

2.2.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ստանալու վարձատրություն:

2.2.2. Պահանջելու համապատասխան մարմնից ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը:

2.2.3. Իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2.3. Համապատասխան մարմինը պարտավորվում է`

2.3.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն վճարել փորձագետի աշխատավարձը:

2.3.2. Սահմանված կարգով փորձագետին տրամադրել ամենամյա և նպատակային արձակուրդ։

2.3.3. Ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:

2.3.4. Փորձագետին ծանոթացնել կազմակերպությունում գործող ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին:

2.3.5. Ժամանակին ապահովել փորձագետին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով։

2.3.6. Փորձագետի անձնական տվյալները մշակելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:

2.3.7. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականություններ:

2.4. Համապատասխան մարմինն իրավունք ունի`

2.4.1. Ցանկացած պահին ստուգելու փորձագետին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը:

2.4.2. Փորձագետին ներգրավելու արտաժամյա աշխատանքների, որի տևողությունն իրար հաջորդող երկու օրերի ընթացքում չի կարող անցնել 4 ժամը:

2.4.3. Իրականացնելու աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

3.1. Փորձագետի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն: Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը ___, ավարտը` ժամը ___։

3.2. Փորձագետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ:

 

  1. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար փորձագետի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա համապատասխան մարմինը փորձագետին յուրաքանչյուր ամիս վճարում է հիմնական աշխատավարձ ___________________ դրամ։

4.2. Փորձագետի համար հավելավճարներ, լրավճարներ չեն սահմանվում:

4.3. Փորձագետին արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

 

 

5.1. Սույնով Փորձագետը և Համապատասխան մարմինը համաձայնում են, որ աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերով Համապատասխան մարմինը կամ Փորձագետը ծանուցվում են Համապատասխան մարմնի կողմից տրամադրած Փորձագետի էլեկտրոնային հասցեի միջոցով:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

6.1. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի: Սույն պայմանագրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:

6.2. Սույն պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգի խախտմամբ կնքված լինելու դեպքերում:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___________________:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.2. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման, կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 Համապատասխան մարմինը

 Փորձագետը

 

 

                     ________________________                       _________________»:

                           (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

  • Обсуждалось

    31.07.2024 - 15.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1082

Принт