Добавить в избранное

Проект не принят

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ,  ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս տարբեր երկրներից, հիմնականում` Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում մեծ ծավալներով կաշվետեսակներ, որտեղ նկատվում է նաև աճի միտումներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից մեծ ծավալով արտահանվում է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ:

Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է կաշեգործության համար անհրաժեշտ հումքը, որը վերամշակվում և կրկին ներմուծվում է: Մինչդեռ հումքային բազայի հնարավորությունները դեռևս չեն օգտագործվում իրենց ամբողջ հզորությամբ:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի  1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում, կաշվի և կոշիկի  արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով, և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են կատարվում` ուղղված ներմուծման փոխարինման խթանմանը, այդ թվում` Թուրքիայից ներմուծված ապրանքների մասով:

Սույն որոշման ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծով առաջարկվող արտահանման և/կամ ներմուծման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածով սահմանված դրույթներից, համաձայն որոնց` սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և/կամ ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու կամ ներմուծելու հավաստագրեր և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։

Կարգավորումը համապատասխանում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) հոդված XX-ով սահմանվող ընդհանուր բացառությունների թ) կետին: Ըստ ՄԱԳՀ հոդված XX-ի թ) կետի` ԱՀԿ անդամ երկրները կարող են կիրառել այնպիսի սահմանափակումներ տեղական հումքի արտահանումների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են տեղական վերամշակող արդյունաբերական ճյուղին այդպիսի հումքի զգալի քանակներով ապահովելու համար այնպիսի ժամանակահատվածներում, երբ այդպիսի հումքի ներքին գինը համաշխարհային գնից ցածր է պահվում` որպես կառավարության կայունացման ծրագրի մաս: Ընդ որում` այդ սահմանափակումները չեն գործում այնպես, որ մեծացնեն այդ արդյունաբերական ներքին ճյուղի արտահանումները կամ դրան տրամադրվող պաշտպանությունը, և չեն շեղվում խտրականություն չդնելու վերաբերյալ ՄԱԳՀ դրույթներից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

  1. Ակնկալվող արդյունքը

Ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովում, երբեմնի զարգացած ենթաճյուղի վերականգնում, տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ ավելացված արժեքի ստեղծում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

  • Обсуждалось

    19.02.2018 - 08.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9783

Принт