Проект не принят
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ N -Ն
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 25-րդ պարբերության ու 2.1 հոդվածի 1-ին և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել արտաքին առևտրային նպատակով արտահանման և/կամ ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության N -Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
N |
Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
ԱՏԳ ԱԱ 4101;4102;4103 ծածկագրերին դասվող ապրանքի անվանումը |
Արտահանում և/կամ ներմուծում |
Արտահանման երկիր և/կամ Արտահանող երկիր |
Արտաքին առևտրի իրականացումը թույլատրող փաստաթուղթ |
Արտաքին առևտրի իրականացումը թույլատրող փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմին |
1. |
4101 |
Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (շոգեխոնավ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ |
Արտահանում |
Համապատասխան երկիրը |
Հավաստագիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2. |
4102 |
Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1գ ծանոթագրությամբ բացառվածներից |
Արտահանում |
Համապատասխան երկիրը |
Հավաստագիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
3. |
4103 |
Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից |
Արտահանում |
Համապատասխան երկիրը |
Հավաստագիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Հավելված N 2
ՀՀ կառավարության N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով արտահանման և/կամ ներմուծման հավաստագրերի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
- Հավաստագիր ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` դիմումատու) թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում`
1) դիմում` համաձայն N 1 ձևի
2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճեն (եթե նոր հավաստագիր տրամադրվում է գործող հավաստագրում տեղ գտած` վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա չազդող տվյալների փոփոխության դեպքում) կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը
- Դիմումատուին լիազոր մարմնի կողմից հավաստագիրը տրամադրվում է դիմումի` լիազոր մարմնում մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:
- Ներկայացված փաստաթղթերը համարվում են թերի, եթե`
1) բացակայում է ներկայացված փաստաթղթերից որևէ մեկը
2) ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ
- Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը փաստաթղթերը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին ծանուցում է դիմումատուին և առաջարկում վերջինիս վերացնել թերությունները պատշաճ ձևով ծանուցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
- Լիազոր մարմնի կողմից հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`
Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով նշված պահանջներին, կամ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված, կամ չեն համալրվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում:
- Հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմումատուին թղթային կամ էլեկտրոնային եղանակով մերժման մասին որոշում կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` նշելով մերժման հիմքերը:
- Լիազոր մարմինը հավաստագրերի հաշվառման համար վարում է գրանցամատյան, որը կարող է վարվել նաև էլեկտրոնային եղանակով` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաչափի:
- Հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է դիմումատուին կամ դիմումատուի լիազոր անձին, իսկ մեկ օրինակը պահվում է լիազոր մարմնում՝ համաձայն N 2 ձևի:
- Դիմումատուի կողմից հավաստագրի բնօրինակի ոչնչանալու կամ էապես վնասվելու դեպքում դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից կարող է դիմումատուին տրամադրվել հավաստագրի կրկնօրինակը (պատճեն), որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։
- Հավաստագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված։
- Գործող հավաստագրում տեղ գտած տվյալների փոփոխության (եթե փոփոխվում են այնպիսի տվյալներ, որոնք չեն ազդում վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա) դեպքում արտահանողի և/կամ ներմուծողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինված հավաստագրինը:
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Դիմումատու` ____________________________________ |
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն ազգանունը, գտնվելու վայրը կամ բնակության վայրը, հեռախոսահամարը) |
- Անձնական տվյալներ____________________________________
(իրավաբանական անձի դեպքում` գրանցման համարը, ԱՁ-ի դեպքում` ՀՎՀՀ, ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի տվյալները)
Խնդրում եմ տրամադրել հավաստագիր_______________________համար
Ապրանքի |
Ապրանքի |
Չափի |
Քանակը |
Նախատեսվող արտահանման և/կամ ներմուծման ժամանակահատվածը |
Արտահանվող և/կամ ներմուծող երկիր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում ենք պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:
ԴԻՄՈՒՄԱՏՈՒ` ____________________________ |
________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
|
_______ _____________________ 20 թ |
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2 |
|
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ համարը՝ |
||||
1. Դիմումատու |
|||||
2. Արտահանվող և/կամ ներմուծող երկիր |
|
||||
3․ Ապրանքի անվանումը և ծածկագիրը |
4․ Ապրանքի քանակը |
||||
5.Արտահանման և/կամ ներմուծման ժամանակահատվածը |
|||||
|
|||||
8․ Լրացուցիչ տեղեկություն |
|||||
-
Обсуждалось
19.02.2018 - 08.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 9899
Принт