ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«---»------- 2024 թվականի N -Լ
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և 153-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 Հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19.2-րդ կետը և Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված N 2 Հավելվածի 2.4 գլխի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հանրային առողջապահության անվտանգության ազգային գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 1 Հավելվածի.
2) Հանրային առողջապահության անվտանգության ազգային գործողությունների 2024-2029 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 Հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման N 2 Հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 22-Ա որոշմամբ ստեղծված՝ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի,համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆ
-
Обсуждалось
24.07.2024 - 08.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 2325
Принт