Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«---»------- 2024 թվականի                    N -Լ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և 153-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 Հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19.2-րդ կետը և Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված N 2 Հավելվածի 2.4 գլխի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հանրային առողջապահության անվտանգության ազգային գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 1 Հավելվածի.

2) Հանրային առողջապահության անվտանգության ազգային գործողությունների 2024-2029 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 Հավելվածի:

2. Հանձնարարել սույն որոշման N 2 Հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 22-Ա որոշմամբ ստեղծված՝ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի,համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ

 

  • Քննարկվել է

    24.07.2024 - 08.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2340

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ