Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետների համար ներդրվել է «Ամսվա լավագույններ»-ի խրախուսման ընթացակարգ: Ըստ ընթացակարգի յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Նախատեսվում է, որ վերջինները կպարգևատրվեն և կարժանան «Տարվա լավագույնները» կոչմանը: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակ սահմանելու, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրեվելու են ամսվա լավագույն հայտերից: Հարկ էր լրամշակել նաև անվանակարգերի ձևակերպումները: 

Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ:

  • Обсуждалось

    24.07.2024 - 09.08.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1369

Принт

Предложения

Մարիա Գևորգյան

07.08.2024

Առաջարկում եմ, հավակնորդ ուսուցիչները ոչ թե իրենց վարած դասի տեսանկարահանությունն ուղարկեն մրցույթի մասնակցության հայտի մեջ, քանի որ ոչ բոլորին է հաջողվում լիարժեք ու որակյալ տեսանկարահանություն ապահովել, այլ լիազոր մարմնի ներկայացուցիչները, մարզպետարանների կրթության բաժնի աշխատակիցները անձամբ մասնակցեն մրցույթին ներկայացված դասին՝ ավելի ճիշտ կարծիք կազմելու համար։

Մարիա Գևորգյան

07.08.2024

Շատ ողջունելի է ուսուցիչներին մոտիվացնելու այս նախագիծը, որի շրջանակներում բացահայտվում են բազմաթիվ արհեստավարժ ու նվիրյալ մանկավարժներ։ Խնդրում եմ հստակեցնել, «Ամսվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցելու համար կատարված աշխատանքները ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացնել, բացի անհրաժեշտ փաստաթղթերից նաև վարած դասից 10 րոպե տեսանկարահանությու՞ն, թե՞ սահիկաշար, քանզի 2024թ. Հունվար-Մայիս ամիսների հաղթողները ներկայացրել են իրենց վարած դասից տեսանկարահանություն։ Սակայն այս նախագծում նշված է, որ անհրաժեշտ է ուղարկել սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ։ Հետայսու ո՞ր ձևաչափն է ընդունելի։

Gayane Kostandyan

31.07.2024

5-րդ կետի 27 ենթակետ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ 27. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։ Առաջարկում եմ սահմանել նաև դրամական պարգևի նվազագույն չափը։ Շնորհակալություն։

Узнать больше