Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետների համար ներդրվել է «Ամսվա լավագույններ»-ի խրախուսման ընթացակարգ: Ըստ ընթացակարգի յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Նախատեսվում է, որ վերջինները կպարգևատրվեն և կարժանան «Տարվա լավագույնները» կոչմանը: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակ սահմանելու, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրեվելու են ամսվա լավագույն հայտերից: Հարկ էր լրամշակել նաև անվանակարգերի ձևակերպումները:
Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ: