Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարինե Բաղիյան 25.07.2024 21:19:07 Առաջարկում եմ հնարավորություն տալ մրցույթին մասնակցել բոլոր ուսուցիչներին, ոչ թե միայն «Ամսվա լավագույն»ի հաղթողներին։Կարծում եմ նախագծում խախտված է«Ամսվա լավագույն» մրցույթը չհաղթահարած և այդ մրցույթին չդիմած ուսուցիչների իրավունքները։ Շրջանառվող նախագիծը սահմանում է «Ամսվա Լավագույններ» մրցույթի ընթացակարգ, որով նախատեսվում է, որ հայտն անհրաժեշ է ներկայացնել սեպտեմբեր-հունիս ամիսներին, և ամփոփմանը մասնակցում են միայն որևէ ամսում լավագույն ճանաչվածները:
2 Համեստ Մելիքյան 25.07.2024 21:59:46 Բարև Ձեզ, առաջարկում եմ 21 կետի 1 ենթակետում վերջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպով՝ այդ թվում շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը ինչպես առարկայական դասաժամերին, այնպես էլ իրականացված ուսումնական նախագծերի շրջանակում և այլն: Այսինքն ավելացնել ինչպես դասաժամին, այնպես էլ իրականացված ուսումնական նախագծերի շրջանակում բառերը: Շնորհակալություն: Շնորհակալություն դիտարկման համար: Ձեր կողմից նշված չափանիշների տրամաբանությունը ներառված է լինելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից մշակվող գնահատման չափանիշների հայեցակարգում, որն, ըստ նախագծի, հաստատվելու է ԿԳՄՍ նախարարի հրամանով:
3 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:04:09 Առաջարկում եմ, որ որևէ փոփոխություն կատարելիս, այդ մասին տեղեկացնեն նախապես։ Օրինակ, հունիս ամսին մրցույթը դադարեցնելու որոշման մասին տեղեկացվեց շատ ուշ, երբ բազմաթիվ ուսուցիչներ արդեն ուղարկել էին հայտերը։ Եվ հարց է առաջանում, եթե հունիս ամսին դադարեցվեց մրցույթը, այդ դեպքում ե՞րբ էին ներկայացվելու մայիսին կատարված դասերի ձայնագրությունների և այդ ամսվա լավագույնի մրցույթը։ Առաջարկում եմ, սեպտեմբերին դիտարկել նաև հունիսին ուղարկված հայտերը։ Շնորհակալություն։ Սույն նախագիծը մշակվել և շրջանառվում է իրավակիրառ պրակտիկայում հստակեցումներ մտցնելու համար: Շնորհակալություն դիտարկման համար:
4 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:11:04 Առաջարկում եմ շտկել և հստակեցնել ընթացակարգում նշված "Յուրաքանչյուր ամիս մասնակիցները սահմանված ժամկետում․․․" արտահայտության "Յուրաքանչյուր" բառը, թյուրիմացություններից խուսափելու համար, քանի որ հունիսին շատ ուսուցիչներ դիմեցին մրցույթի համար, բայց միայն հետո իմացան մրցույթի դադարեցման մասին։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն:
5 Gayane Kostandyan 31.07.2024 01:03:19 Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետ՝ 9. Մասնակիցները հայտերը ներկայացնում են իրենց լիազոր մարմիններին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: Լիազոր մարմինները ձևավորում են մրցութային հայտերի գնահատման հանձնաժողով, մինչև յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը ընտրում (յուրաքանչյուր անվանակարգում առավելագույնը 2 հայտ) և սույն կարգի 5-րդ կետի 1-10 անվանակարգերում ընտրված հայտերը ներկայացնում են ԿԶՆԱԿ-ին։ Առաջարկում եմ գնահատման չափանիշներ ունենան թե՛ լիազոր մարմինները, թե՛ ԿԶՆԱԿ-ը և թե՛ ԿԳՄՍՆ։ Այդ չափանիշները նախապես տրվեն ուսուցիչներին։ Այդ ժամանակ միայն գնահատումը կլինի հուսալի, հավաստի, օբյեկտիվ, մատչելի, արդար և թափանցիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար: Սույն կարգով սահմանվում են չափանիշներ, որոնց համապատասխան պետք է ներկայացվի հայտը: Իսկ ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից կազմվելու են գնահատման չափորոշիչներ, որը հաստատվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
6 Gayane Kostandyan 31.07.2024 01:06:45 3-րդ կետի 20-րդ ենթակետ՝ 20. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Առաջարկում եմ վերջում ավելացնել ինչպես նույն առարկաներից, այնպես էլ՝ տարբեր առարկաներից։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
7 Gayane Kostandyan 31.07.2024 01:08:44 5-րդ կետի 27 ենթակետ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ 27. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։ Առաջարկում եմ սահմանել նաև դրամական պարգևի նվազագույն չափը։ Շնորհակալություն։ Նվազագույն չափի սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ պայմանավորված է տվյալ մրցույթի համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալով, ուստի կարգում սահմանելու անհրաժեշտություն չկա:
8 Մարիա Գևորգյան 07.08.2024 19:30:13 Շատ ողջունելի է ուսուցիչներին մոտիվացնելու այս նախագիծը, որի շրջանակներում բացահայտվում են բազմաթիվ արհեստավարժ ու նվիրյալ մանկավարժներ։ Խնդրում եմ հստակեցնել, «Ամսվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցելու համար կատարված աշխատանքները ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացնել, բացի անհրաժեշտ փաստաթղթերից նաև վարած դասից 10 րոպե տեսանկարահանությու՞ն, թե՞ սահիկաշար, քանզի 2024թ. Հունվար-Մայիս ամիսների հաղթողները ներկայացրել են իրենց վարած դասից տեսանկարահանություն։ Սակայն այս նախագծում նշված է, որ անհրաժեշտ է ուղարկել սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ։ Հետայսու ո՞ր ձևաչափն է ընդունելի։ Շնորհակալություն: Այո, սույն նախագծով նախատեսվում է, որ ուսուցչին այլևս տեսանյութ ներկայացնելու պահանջ չի առաջադրվելու, այլ ներկայացվելու է կատարված աշխատանքի բովանդակությունը ներկայացնող սահիկաշար:
9 Մարիա Գևորգյան 07.08.2024 19:30:37 Առաջարկում եմ, հավակնորդ ուսուցիչները ոչ թե իրենց վարած դասի տեսանկարահանությունն ուղարկեն մրցույթի մասնակցության հայտի մեջ, քանի որ ոչ բոլորին է հաջողվում լիարժեք ու որակյալ տեսանկարահանություն ապահովել, այլ լիազոր մարմնի ներկայացուցիչները, մարզպետարանների կրթության բաժնի աշխատակիցները անձամբ մասնակցեն մրցույթին ներկայացված դասին՝ ավելի ճիշտ կարծիք կազմելու համար։ Շնորհակալություն դիտարկման համար, կքննարկվի: