Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
7 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարինե Բաղիյան 25.07.2024 21:19:07 | Առաջարկում եմ հնարավորություն տալ մրցույթին մասնակցել բոլոր ուսուցիչներին, ոչ թե միայն «Ամսվա լավագույն»ի հաղթողներին։Կարծում եմ նախագծում խախտված է«Ամսվա լավագույն» մրցույթը չհաղթահարած և այդ մրցույթին չդիմած ուսուցիչների իրավունքները։ | Շրջանառվող նախագիծը սահմանում է «Ամսվա Լավագույններ» մրցույթի ընթացակարգ, որով նախատեսվում է, որ հայտն անհրաժեշ է ներկայացնել սեպտեմբեր-հունիս ամիսներին, և ամփոփմանը մասնակցում են միայն որևէ ամսում լավագույն ճանաչվածները: | |
2 | Համեստ Մելիքյան 25.07.2024 21:59:46 | Բարև Ձեզ, առաջարկում եմ 21 կետի 1 ենթակետում վերջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպով՝ այդ թվում շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը ինչպես առարկայական դասաժամերին, այնպես էլ իրականացված ուսումնական նախագծերի շրջանակում և այլն: Այսինքն ավելացնել ինչպես դասաժամին, այնպես էլ իրականացված ուսումնական նախագծերի շրջանակում բառերը: Շնորհակալություն: | Շնորհակալություն դիտարկման համար: Ձեր կողմից նշված չափանիշների տրամաբանությունը ներառված է լինելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից մշակվող գնահատման չափանիշների հայեցակարգում, որն, ըստ նախագծի, հաստատվելու է ԿԳՄՍ նախարարի հրամանով: | |
3 | Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:04:09 | Առաջարկում եմ, որ որևէ փոփոխություն կատարելիս, այդ մասին տեղեկացնեն նախապես։ Օրինակ, հունիս ամսին մրցույթը դադարեցնելու որոշման մասին տեղեկացվեց շատ ուշ, երբ բազմաթիվ ուսուցիչներ արդեն ուղարկել էին հայտերը։ Եվ հարց է առաջանում, եթե հունիս ամսին դադարեցվեց մրցույթը, այդ դեպքում ե՞րբ էին ներկայացվելու մայիսին կատարված դասերի ձայնագրությունների և այդ ամսվա լավագույնի մրցույթը։ Առաջարկում եմ, սեպտեմբերին դիտարկել նաև հունիսին ուղարկված հայտերը։ Շնորհակալություն։ | Սույն նախագիծը մշակվել և շրջանառվում է իրավակիրառ պրակտիկայում հստակեցումներ մտցնելու համար: Շնորհակալություն դիտարկման համար: | |
4 | Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:11:04 | Առաջարկում եմ շտկել և հստակեցնել ընթացակարգում նշված "Յուրաքանչյուր ամիս մասնակիցները սահմանված ժամկետում․․․" արտահայտության "Յուրաքանչյուր" բառը, թյուրիմացություններից խուսափելու համար, քանի որ հունիսին շատ ուսուցիչներ դիմեցին մրցույթի համար, բայց միայն հետո իմացան մրցույթի դադարեցման մասին։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն: | |
5 | Gayane Kostandyan 31.07.2024 01:03:19 | Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետ՝ 9. Մասնակիցները հայտերը ներկայացնում են իրենց լիազոր մարմիններին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: Լիազոր մարմինները ձևավորում են մրցութային հայտերի գնահատման հանձնաժողով, մինչև յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը ընտրում (յուրաքանչյուր անվանակարգում առավելագույնը 2 հայտ) և սույն կարգի 5-րդ կետի 1-10 անվանակարգերում ընտրված հայտերը ներկայացնում են ԿԶՆԱԿ-ին։ Առաջարկում եմ գնահատման չափանիշներ ունենան թե՛ լիազոր մարմինները, թե՛ ԿԶՆԱԿ-ը և թե՛ ԿԳՄՍՆ։ Այդ չափանիշները նախապես տրվեն ուսուցիչներին։ Այդ ժամանակ միայն գնահատումը կլինի հուսալի, հավաստի, օբյեկտիվ, մատչելի, արդար և թափանցիկ։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն դիտարկման համար: Սույն կարգով սահմանվում են չափանիշներ, որոնց համապատասխան պետք է ներկայացվի հայտը: Իսկ ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից կազմվելու են գնահատման չափորոշիչներ, որը հաստատվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: | |
6 | Gayane Kostandyan 31.07.2024 01:06:45 | 3-րդ կետի 20-րդ ենթակետ՝ 20. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Առաջարկում եմ վերջում ավելացնել ինչպես նույն առարկաներից, այնպես էլ՝ տարբեր առարկաներից։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
7 | Gayane Kostandyan 31.07.2024 01:08:44 | 5-րդ կետի 27 ենթակետ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ 27. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։ Առաջարկում եմ սահմանել նաև դրամական պարգևի նվազագույն չափը։ Շնորհակալություն։ | Նվազագույն չափի սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ պայմանավորված է տվյալ մրցույթի համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալով, ուստի կարգում սահմանելու անհրաժեշտություն չկա: | |
8 | Մարիա Գևորգյան 07.08.2024 19:30:13 | Շատ ողջունելի է ուսուցիչներին մոտիվացնելու այս նախագիծը, որի շրջանակներում բացահայտվում են բազմաթիվ արհեստավարժ ու նվիրյալ մանկավարժներ։ Խնդրում եմ հստակեցնել, «Ամսվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցելու համար կատարված աշխատանքները ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացնել, բացի անհրաժեշտ փաստաթղթերից նաև վարած դասից 10 րոպե տեսանկարահանությու՞ն, թե՞ սահիկաշար, քանզի 2024թ. Հունվար-Մայիս ամիսների հաղթողները ներկայացրել են իրենց վարած դասից տեսանկարահանություն։ Սակայն այս նախագծում նշված է, որ անհրաժեշտ է ուղարկել սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ։ Հետայսու ո՞ր ձևաչափն է ընդունելի։ | Շնորհակալություն: Այո, սույն նախագծով նախատեսվում է, որ ուսուցչին այլևս տեսանյութ ներկայացնելու պահանջ չի առաջադրվելու, այլ ներկայացվելու է կատարված աշխատանքի բովանդակությունը ներկայացնող սահիկաշար: | |
9 | Մարիա Գևորգյան 07.08.2024 19:30:37 | Առաջարկում եմ, հավակնորդ ուսուցիչները ոչ թե իրենց վարած դասի տեսանկարահանությունն ուղարկեն մրցույթի մասնակցության հայտի մեջ, քանի որ ոչ բոլորին է հաջողվում լիարժեք ու որակյալ տեսանկարահանություն ապահովել, այլ լիազոր մարմնի ներկայացուցիչները, մարզպետարանների կրթության բաժնի աշխատակիցները անձամբ մասնակցեն մրցույթին ներկայացված դասին՝ ավելի ճիշտ կարծիք կազմելու համար։ | Շնորհակալություն դիտարկման համար, կքննարկվի: |