Добавить в избранное

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին »և «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին »նախագծերի փաթեթը


                                               ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 12-ի N 02/24.4/1985-18 հանձնարարականի կատարման պահանջից:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների զգալի մասում առկա են տարբեր ժամանակներում կառուցված ինքնակամ շինություններ (հիմնականում՝ արհեստական լճակներ), որոնք  կառուցված են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում:

2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-109-Ն օրենքով կատարված փոփոխությամբ նոր կառուցվող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել է արտոնություն և հողամասի սեփականատերերն ազատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պարտավորությունից, սակայն համաչափությամբ չի կանոնակարգվել մինչ օրենքի ընդունումը գործող տնտեսությունների հողամասի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված հարաբերությունները, ինչի հետևանքով ներկայումս հողամասի նպատակային նշանակության փոփոխության և ինքնական շինության օրինականացման համար Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները ստիպված են վճարել հողամասերի կադաստրային արժեքների` փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1 հա հաշվարկով մոտ 19 միլիոն ՀՀ դրամ:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակը ձկնաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսությունների համար հավասար պայմանների ստեղծումն է (հողերի նպատակային նշանակության համապատասխանեցման առումով):

 

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6

Ակնկալվող արդյունքը

 

Ձկնաբուծական արհեստական լճակներով (ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված մյուս տնտե­սությունների կառույցներով) զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:

 

 

                                                                 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ, իսկ նախագծերի ընդունման առնչությամբ նոր իրավական ակտերի ընդունման, այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերի մշակմանը հասարակության մասնակցության մասին

1

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը տեղադրվել են www.e-draft.am կայքում:

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի մշակման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցի քննարկմանը մասնակցել են «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակեր­պու­թյան նեկայացուցիչներ, ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ:

 

 

  • Обсуждалось

    19.02.2018 - 07.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9106

Принт

Предложения

Տարոն Սերոբյան

23.02.2018

1. Հարց: Տարբերություն կա արդյո՞ք միայն հողային մակերևույթով ձկնաբուծական լճերի և բետոնային լճերի միջև, կապված շինարարության թույլատվության և նախագծի հետ, քանի որ արդեն հանվում է շինարարության թույլտվության անհրաժեշտությունը: Ինչպես նաև կարիք կա՞ արդյոք չափագրման և որպես շինություն հաշվառման ու գնահատման(անկախ հողային կամ բետոնային լինելուց), քանի, որ գույքահարկի հաշվարկման անհրաժեշտություն էլ է առաջանում: Կարծում եմ այդ ամենը հստակ դրույթներով պետք է սահմանվի նաև քաղաքաշինության մասին օրենքի 23 հոդվածի 5-րդ պարբերության կամ ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2408-Ն մեջ, անորոշությունից խուսափելու համար: Շնորհակալություն:

Узнать больше