ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման
|
1
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 12-ի N 02/24.4/1985-18 հանձնարարականի կատարման պահանջից:
|
2
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների զգալի մասում առկա են տարբեր ժամանակներում կառուցված ինքնակամ շինություններ (հիմնականում՝ արհեստական լճակներ), որոնք կառուցված են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում:
2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-109-Ն օրենքով կատարված փոփոխությամբ նոր կառուցվող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել է արտոնություն և հողամասի սեփականատերերն ազատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պարտավորությունից, սակայն համաչափությամբ չի կանոնակարգվել մինչ օրենքի ընդունումը գործող տնտեսությունների հողամասի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված հարաբերությունները, ինչի հետևանքով ներկայումս հողամասի նպատակային նշանակության փոփոխության և ինքնական շինության օրինականացման համար Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները ստիպված են վճարել հողամասերի կադաստրային արժեքների` փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1 հա հաշվարկով մոտ 19 միլիոն ՀՀ դրամ:
|
3
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:
|
4
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Նախագծի ընդունման նպատակը ձկնաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսությունների համար հավասար պայմանների ստեղծումն է (հողերի նպատակային նշանակության համապատասխանեցման առումով):
|