Հիշել նախագիծը

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին »և «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին »նախագծերի փաթեթը

                                                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետից հանել «և շինարարության թույլտվություն տալուց» բառերը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

                                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 --------- ---------------- 2018  թվականի  N      - Ն

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 18-Ի n 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի
    18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետում «պայմանները» բառից հետո լրացնել «բացառությամբ՝ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների շենքերի ու շինությունների և ձկնաբուծական արհեստական լճակների ու դրանց սպասարկման համար նախատեսված շենքերի ու շինությունների:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.02.2018 - 07.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9100

Տպել

Առաջարկներ`

Տարոն Սերոբյան

23.02.2018

1. Հարց: Տարբերություն կա արդյո՞ք միայն հողային մակերևույթով ձկնաբուծական լճերի և բետոնային լճերի միջև, կապված շինարարության թույլատվության և նախագծի հետ, քանի որ արդեն հանվում է շինարարության թույլտվության անհրաժեշտությունը: Ինչպես նաև կարիք կա՞ արդյոք չափագրման և որպես շինություն հաշվառման ու գնահատման(անկախ հողային կամ բետոնային լինելուց), քանի, որ գույքահարկի հաշվարկման անհրաժեշտություն էլ է առաջանում: Կարծում եմ այդ ամենը հստակ դրույթներով պետք է սահմանվի նաև քաղաքաշինության մասին օրենքի 23 հոդվածի 5-րդ պարբերության կամ ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2408-Ն մեջ, անորոշությունից խուսափելու համար: Շնորհակալություն:

Տեսնել ավելին