Добавить в избранное

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝

         1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.

         2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.

         3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.

4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:

         2.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2024 թվականի հունվարի 5-ին և հուլիսի 16-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստերը, որի  թիվ 1  և թիվ 3 արձանագրություններով հաստատվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի  հունվարի 26-ին թիվ 138-Ա  և հուլիսի 18-ի թիվ 1381-Ա հրամաններով (պատճենները կցվում են):

         3.Հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 5-ի նիստի քննարկմանն արդյունքում որոշվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ –ի մասնագետները  ՀՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնեն 3400-3800 ՄՀց հաճախականությունների տիրույթում էլեկտրամագնիսական իրավիճակի հետազոտման աշխատանքներ: Իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում,  որոշվել է, որ հանրային շարժական կապի 5G տեխնոլոգիայի ցանցերի կազմակերպման համար օգտագործման համար ենթակա է միայն  3600-3800 ՄՀց հաճախականային տիրույթը:

  1. Հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 16-ի նիստի քննարկմանն արդյունքում որոշվել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի №71-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնում՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի բաշխման համար շարժական (բացառությամբ՝ օդային շարժականի) կապը առաջնային ծառայությունների դասակարգում ներառել:

5.Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։ 

         Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:

 

  • Обсуждалось

    19.07.2024 - 09.08.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1035

Принт