ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝
1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.
2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.
4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:
2.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2024 թվականի հունվարի 5-ին և հուլիսի 16-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստերը, որի թիվ 1 և թիվ 3 արձանագրություններով հաստատվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի հունվարի 26-ին թիվ 138-Ա և հուլիսի 18-ի թիվ 1381-Ա հրամաններով (պատճենները կցվում են):
3.Հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 5-ի նիստի քննարկմանն արդյունքում որոշվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ –ի մասնագետները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնեն 3400-3800 ՄՀց հաճախականությունների տիրույթում էլեկտրամագնիսական իրավիճակի հետազոտման աշխատանքներ: Իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում, որոշվել է, որ հանրային շարժական կապի 5G տեխնոլոգիայի ցանցերի կազմակերպման համար օգտագործման համար ենթակա է միայն 3600-3800 ՄՀց հաճախականային տիրույթը:
- Հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 16-ի նիստի քննարկմանն արդյունքում որոշվել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի №71-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնում՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի բաշխման համար շարժական (բացառությամբ՝ օդային շարժականի) կապը առաջնային ծառայությունների դասակարգում ներառել:
5.Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։
Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
-
Քննարկվել է
19.07.2024 - 09.08.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 1032
Տպել