Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոիլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոիլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է սպանդանոցային ցանցն ընդլայնելու, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը բարձրացնելու միջոցով թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու և ագրոպարենային արտադրանքի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությամբ։

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները լիզինգով կարող են ձեռք բերել սարքավորումներ, որոնց արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, իսկ սպանդանոցային տնտեսություն հիմնելու, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվող լիզինգների արժեքների հանրագումարը՝ 200.0 մլն դրամը։

Ծրագրի շրջանակներում մեծ ծավալով լիզինգներ հիմնականում ներգրավում են ագրովերամշակման ոլորտում գործունեություն, ինչպես նաև ջերմոցային  և սառնարանային պահպանության գործունեություն իրականացնող տնտեսավորողները, որոնց գերակշռող մասն արդեն իսկ օգտվել են Ծրագրից, սակայն լրացուցիչ սարքավորումներ և տեխնոլոգիական հոսքագծեր ձեռքբերելու կարիք ունեն, մինչդեռ դրան խոչընդոտում է Ծրագրով սարքավորումների ձեռքբերման համար սահմանված 1000.0 և 200.0 մլն դրամ առավելագույն շեմերը։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ծրագրի 2023 թվականի փաստացի պորտֆելը 2022 թվականի համեմատությամբ նվազել է ավելի քան 10.0 մլրդ դրամով։

Մյուս կողմից սպանդանոցային մորթի նկատմամբ վերահսկողության խստացման պայմաններում սպանդանոցների անհամաչափ բաշխվածության պատճառով խնդիրներ են առաջանում ֆերմերների կողմից կենդանիների սպանդանոց տեղափոխման հարցում։

Բացի այդ, Ծրագրով սահմանված ընթացակարգի համաձայն լիզինգների տոկոսադրույքների պետության կողմից սուբսիդավորվող գումարներն Էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսկան կառույցներին են վճարվում Էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ԳՖԿ) միջոցով, մինչդեռ Ծրագրի 41.1-ին և 41.3-րդ կետերի համաձայն համապատասխանաբար ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման և հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման գումարների վճարման պարտավորությունը վերապահված է Էկոնոմիկայի նախարարությանը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված կետերի շրջանակներում լիզինգի կանխավճարի մասնակի սուբսիդավորման գումարների վճարման գործընթացը համապատասխանեցնել Ծրագրով սահմանաված ընթացակարգին և կատարել ԳՖԿ-ի միջոցով։    

3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց Ծրագրի շրջանակներում՝

- շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողներին լիզինգները տրամադրվելու են ՀՀ դրամով տարեկան մինչև 13 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 7 տոկոս տոկոսադրույքով և տրամադրվող լիզինգների տոկոսադրույքների սուբսիդավորումը իրականացվելու են լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում լիզինգները տնտեսավարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով,

- լիզինգով ձեռքբերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 1000.0 և 200.0 մլն դրամ շեմերը բարձրացվում են մինչև 2000.0 մլն դրամ,

- շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանաված 20% կանխավճարի 80%-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանավում է համապատասխան ընթացակարգ,

- ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման և հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման գումարների վճարման պարտավորությունն Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ԳՖԿ-ի միջոցով,

- սահմանվում է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը։   

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ծրագրի շահառու կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերելու մինչև 2000.0 մլն դրամ արժողությամբ առավել արդիական և բարձրարժեք սարքավորումներ ու տեխնոլոգիական հոսքագծեր, որը կնպաստի թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը, մրցունակության բարձրացմանը և արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, իսկ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների կանխավճարի սուբսիդավորման տրամադրումը կխթանի դրանց ձեռքբերմանը և գործող սպանդանոցներից մեծ հեռավարությամբ տեղաբաշխված բնակավայրերում սպանդանոցային մորթի կազմակերպմանը։

6․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Ծրագրի գծով պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, իսկ տրված հնարավորությունից օգտված շահառուների լիզինգների տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի Ծրագրի գծով 2024 թվականին հաստատված բյուջեի և 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ի բյուջետային ֆինանսական հայտերով հաշվարկված գումարների շրջանակներում։

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Գյուղատնտեսական հումք մշակող ընկերությունների արտադրական կարողությունների հզորացում և  արդիականացում՝ տարեկան շուրջ 250 միավոր սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  227-րդ էջ)։

 

 

  • Продолжительность

    15.07.2024 30.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 256

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .