Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոիլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի N - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողներին լիզինգները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով տարեկան մինչև 13 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 7 տոկոս տոկոսադրույքով և տրամադրվող լիզինգների տոկոսադրույքների սուբսիդավորումը իրականացվում են լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում լիզինգները տնտեսավարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով»,
2) որոշման հավելվածի 40-րդ կետի՝
ա․ 3.5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.6-րդ ենթակետերով․
«3.6) 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է.».
բ․ 5-րդ ենթակետում «1000.0 մլն դրամը,» բառերը փոխարինել «2000.0 մլն դրամը.» բառերով, իսկ «, բացառությամբ 38-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունում նշված գործունեության ոլորտի լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը» բառերը հանել․
3) որոշման հավելվածի՝
ա․ 41.1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 2 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը ԳՖԿ-ի միջոցով փոխանցում է ՖԿ-ին՝ նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին։ Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում՝ ՖԿ-ն 5-օրյա ժամկետում ԳՖԿ-ին է փոխանցում ավելի վճարված սուբսիդավորման գումարը, իսկ ԳՖԿ-ն այն 5-օրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ Կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում՝ պարտավորությունը կրում է լիզինգառուն.».
բ․ 41.3-րդ կետի 7-րդ ենթակետում «ենթակա գումարը» բառերից հետո լրացնել «ԳՖԿ-ի միջոցով» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն» բառերը փոխարինել «ԳՖԿ-ին» բառերով․
գ․ 41.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.4-րդ կետով.
«41.4. Ծրագրի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող տնտեսավարողը, մինչև ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 7 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
2) տնտեսավարողը N 7 ձևին համապատասխան դիմումին կցում է՝
ա․ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման նախատեսվող տարածքի Հայաստանի Հանրապետության մարզպետի գրավոր համաձայնությունը՝ սույն որոշման 3-րդ կետով և սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով մարզի այն բնակավայրի անվանումը, որի վարչական տարածքում պետք է շահագործվի տվյալ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը,
բ․ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը արտադրող կամ իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի արժեքը հավաստող փաստաթղթերը` գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր,
գ․ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի տեխնիկական բնութագիրը և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկը.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման կամ դիմումի վերադարձման մասին՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ.
4) այն դեպքում, երբ տվյալ մարզի նույն բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է մուտքագրվում սույն կետի 1-ին ենթակետում նշված 1-ից ավելի տնտեսավարողի դիմում, ապա սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է առաջինը մուտքագրված տնտեսավարողի դիմումին,
5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
6) սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը վերադարձվում է, եթե այն ներկայացվել է թերի լրացված կամ չի համապատասխանում N 7 ձևին, կամ բացակայում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումում առկա շտկման ենթակա տվյալները կամ համալրման ենթակա փաստաթղթերը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան նոր դիմում.
7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը մերժվում է, եթե՝
ա․ Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից տրամադրված գրությունում նշվել է մարզի տարածքում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկատվություն,
բ․ Հայաստանի Հանրապետության մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում արդեն իսկ տրամադրվել է սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնությունը․
8) սույն կետի 3-րդ ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.
9) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող մասը ՖԿ-ին վճարելուց հետո շահառուն N 8 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ՖԿ-ի հետ կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.
10) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 8 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը ԳՖԿ-ի միջոցով փոխանցում է ՖԿ-ին՝ նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին։ Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում՝ ՖԿ-ն 5-օրյա ժամկետում ԳՖԿ-ին է փոխանցում ավելի վճարված սուբսիդավորման գումարը, իսկ ԳՖԿ-ն այն 5-օրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ Կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում՝ պարտավորությունը կրում է լիզինգառուն․
11) սարքավորումները լիզինգառուին տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում գրավոր տեղեկատվություն ՖԿ-ի կողմից սարքավորումների տրամադրման և շահագործման մեկնարկի նախատեսվող ամսաթվերի վերաբերյալ։ Անհրաժեշտությամբ պայմանավորված, լիզինգառուն ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պահանջված այլ փաստաթղթեր։».
5) N 6 ձևից հետո լրացնել նոր՝ NN 7 և 8 ձևերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Продолжительность

    15.07.2024 30.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 250

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .