Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2024 N ____-Ն

 

Հայաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի հոՒԼԻՍի 13-ի

N 814-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանա­պար­­­հային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճա­րից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածում լրացնել հետևյալ բովա­ն­դա­կութ­յամբ 7-րդ կետ.

 «7. Սույն կարգի կիրառման իմաստով արտա­նետ­ման շարժական աղբյուրներից մթնո­լոր­տա­յին օդ վնա­­­սա­կար նյութերի արտա­նետման համար վճար­վող բնապահպանական հարկի պար­տավորությունների հաշ­­վառ­ումն իրականացնող լիա­զոր մար­մին է հան­դիսանում տրանս­պորտի ոլորտում Կառա­վա­րութ­յան քաղաքա­կա­նութ­յունը մշակող և իրա­­կա­նացնող մարմինը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարա­բե­րութ­յուն­ների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    15.07.2024 - 30.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 980

Принт

Связанные документы / ссылки