Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____  ________________ 2024 թվականի N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 727-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի ՝ «2 8112 41 00 01» թիվը փոխարինել «8112 41 000 1» թվով.

2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝

ա. «8443-8449 00 000 0» թվերը փոխարինել «8449 00 000 0» թվով.

բ. «8451-8466» թվերը փոխարինել «8453-8466» թվերով.

գ. «8480-8484» թվերը փոխարինել «8481-8484» թվերով։  

3) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող, իսկ  ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 730840 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա:»:

4) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝  2.1-ին կետով՝

«2.1. Թույլատրել 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ընդհանուր մինչև 3000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի և ԱՏԳ ԱԱ 8109 39 000 0 դասակարգչին համապատասխանող մինչև 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և (կամ) երրորդ երկրներ արտահանումը։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Обсуждалось

    12.07.2024 - 27.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1250

Принт