ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.06.2024 թվականի՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-50-Ն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-54-Ն, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-61-Ն, «փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-64-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-73-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-49-Ն և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-77-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 603-Ա որոշման պահանջներից:
2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են իրականացվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ մասնավորապես, որոնց համաձայն նաև փոփոխության է ենթարկվել դրանցում կիրառվող «հաշմանդամ» հասկացությունը, որի փոխարեն սահմանվել է «հաշմանդամ ունեցող անձ» եզրույթը:
Ներկայումս, պայմանավորված 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նոր եզրութաբանական փոփոխություններով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կիրառվող եզրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին:
Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի փոփոխությունների արդյունքում Որոշման որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական բնույթի անհամապատասխանությունները։
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Եզրութաբանական միասնականությունն ապահովելու նպատակով՝ ներկայացված նախագծով Կառավարության որոշման ձևակերպումները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, ինչպես նաև նախատեսվում է նշված ձևակերպումից բխող այլ տեխնիկական շտկումներ կատարել:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝ Որոշման տարբեր դրույթներում կիրառվող եզրույթները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված հասկացություններին:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀՀ քննչական կոմիտե
-
Обсуждалось
10.07.2024 - 25.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Публичная служба, Общественное управление
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1516
Принт