Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.06.2024 թվականի՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-50-Ն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-54-Ն, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-61-Ն, «փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-64-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-73-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-49-Ն և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-77-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 603-Ա որոշման պահանջներից:

2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են իրականացվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ մասնավորապես, որոնց համաձայն նաև փոփոխության է ենթարկվել դրանցում կիրառվող «հաշմանդամ» հասկացությունը, որի փոխարեն սահմանվել է «հաշմանդամ ունեցող անձ» եզրույթը:         

Ներկայումս, պայմանավորված 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նոր եզրութաբանական փոփոխություններով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)  հավելվածում կիրառվող եզրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին:

Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի փոփոխությունների արդյունքում Որոշման որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական բնույթի անհամապատասխանությունները։

  • Обсуждалось

    10.07.2024 - 25.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Публичная служба, Общественное управление

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1512

Принт