Добавить в избранное
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
14 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Ագրո Մաստեր" ՍՊԸ 23.07.2024 12:32:01 | Նախագիծը ուսումնասիրելու ընթացքում առաջացել են հետևյալ հարցերն ու մեկնաբանությունները: Նախագծի Հոդված 1՝ «Բուսասանիտարիայի մասին» 2014 թ. հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 34 կետի վերաբերյալ. Անհասկանալի է «Արտադրության իրավատեր» բառակապակցությունը: ՀՀ Քաղ. Օր. համաձայն «իրավատեր» է համարվում՝ 1) Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրի կողմը և 2) հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը: Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա: Արտադրությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: Արտադրությունը՝ որպես գյուտ կամ չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ (նոու-հաու), մտավոր գործունեության արդյունք է, որի դեպքում խոսքը գնում է հեղինակության իրավունքի մասին, իսկ անձը մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ համարվում է գույքային իրավունքների տիրապետող: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Սահմանված չէ, թե որ իրավական ակտով, կամ ինչ կարգով, սկզբունքներով ու կանոններով է որոշվում հանձնաժողովի որոշում կայացնելու գործընթացը: Ինչպե՞ս է ստուգվում և վերահսկվում հանձնաժողովի անաչառությունը և մերժման հիմնավորվածությունը: Ու՞մ է հանձնաժողովը ենթակա, ո՞վ է ստուգում հանձնաժողովի որոշումների հիմնավորվածությունը և այլն: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի10-րդ կետի վերաբերյալ. Գրանցումը տևում է 2 տարուց ավելի, հարց է, թե նախկինում գրանցված և տարիներ շարունակ օգտագործված պեստիցիդների և պարարտանյութերի համար արդյոք ևս անցկացվելու է 2 տարվա փորձարկումը: Ով և ինչպես է սահմանում ՀՀ-ում երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման կարգը: Ո՞վ է այն իրականացնում, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Նախագծի Հոդված 5՝ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի19-րդ կետի վերաբերյալ. Լեզվամտածողության սխալ է: «Լրացել է պետական գրանցման ժամկետը» բառերից հետո պետք է դրվի վերջակետ, քանի որ միտքը ավարտվել է: Առանձին ենթակետով, կարելի է սահմանել, որ պետական գրանցումից հանված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Այլապես, ստացվում է, որ պետական գրանցումից հանելու հիմք է պետական գրանցման ժամկետը լրանալը, բայց միայն այն պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, որոնց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Նախագծի Հոդված 6՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ. Ո՞վ է իրականացնում թունաբանահիգիենիկ գնահատումը, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Հարգանքով՝ | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ | |
2 | "Ագրո Մաստեր" ՍՊԸ 23.07.2024 18:27:05 | «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն արտադրող է համարվում «իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր»: Ինչու չի օգտագործվում այս պարզ հասկացությունը: Ինչ է հասկացվում "գրանցող երկիր" տերմինի տակ, պետք է հստակ բացել սահմանումը: Ինչպե՞ս է հիմնավորվում գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը և հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Արդյո՞ք լիազոր մարմինը պարտավոր չէ նշել մերժման հիմքերը և պատճառաբանությունը մանրամասն: Ինչպե՞ս է ապացուցվում տվյալների "ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված" լինելը: Հստակ հիմքերի բացակայությունը վտանգ է ներկայացնում և կարող է բերել չարաշահումների լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից: Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի հայերեն լեզվով սեղմագրի ձևերը հաստատում է քաղաքականություն մշակող լիազոր մարմինը: - Ո՞ր փաստաթղթով կամ իրավական ակտով: Ինչ է լինելու, եթե այդդպիսի ձև չընդունվի լիազոր մարմնի կողմից: | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի |