Հիշել նախագիծը

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Ագրո Մաստեր" ՍՊԸ 23.07.2024 12:32:01 Նախագիծը ուսումնասիրելու ընթացքում առաջացել են հետևյալ հարցերն ու մեկնաբանությունները: Նախագծի Հոդված 1՝ «Բուսասանիտարիայի մասին» 2014 թ. հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 34 կետի վերաբերյալ. Անհասկանալի է «Արտադրության իրավատեր» բառակապակցությունը: ՀՀ Քաղ. Օր. համաձայն «իրավատեր» է համարվում՝ 1) Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրի կողմը և 2) հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը: Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա: Արտադրությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: Արտադրությունը՝ որպես գյուտ կամ չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ (նոու-հաու), մտավոր գործունեության արդյունք է, որի դեպքում խոսքը գնում է հեղինակության իրավունքի մասին, իսկ անձը մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ համարվում է գույքային իրավունքների տիրապետող: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Սահմանված չէ, թե որ իրավական ակտով, կամ ինչ կարգով, սկզբունքներով ու կանոններով է որոշվում հանձնաժողովի որոշում կայացնելու գործընթացը: Ինչպե՞ս է ստուգվում և վերահսկվում հանձնաժողովի անաչառությունը և մերժման հիմնավորվածությունը: Ու՞մ է հանձնաժողովը ենթակա, ո՞վ է ստուգում հանձնաժողովի որոշումների հիմնավորվածությունը և այլն: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի10-րդ կետի վերաբերյալ. Գրանցումը տևում է 2 տարուց ավելի, հարց է, թե նախկինում գրանցված և տարիներ շարունակ օգտագործված պեստիցիդների և պարարտանյութերի համար արդյոք ևս անցկացվելու է 2 տարվա փորձարկումը: Ով և ինչպես է սահմանում ՀՀ-ում երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման կարգը: Ո՞վ է այն իրականացնում, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Նախագծի Հոդված 5՝ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի19-րդ կետի վերաբերյալ. Լեզվամտածողության սխալ է: «Լրացել է պետական գրանցման ժամկետը» բառերից հետո պետք է դրվի վերջակետ, քանի որ միտքը ավարտվել է: Առանձին ենթակետով, կարելի է սահմանել, որ պետական գրանցումից հանված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Այլապես, ստացվում է, որ պետական գրանցումից հանելու հիմք է պետական գրանցման ժամկետը լրանալը, բայց միայն այն պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, որոնց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Նախագծի Հոդված 6՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ. Ո՞վ է իրականացնում թունաբանահիգիենիկ գնահատումը, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Հարգանքով՝ Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։
2 "Ագրո Մաստեր" ՍՊԸ 23.07.2024 18:27:05 «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն արտադրող է համարվում «իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր»: Ինչու չի օգտագործվում այս պարզ հասկացությունը: Ինչ է հասկացվում "գրանցող երկիր" տերմինի տակ, պետք է հստակ բացել սահմանումը: Ինչպե՞ս է հիմնավորվում գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը և հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Արդյո՞ք լիազոր մարմինը պարտավոր չէ նշել մերժման հիմքերը և պատճառաբանությունը մանրամասն: Ինչպե՞ս է ապացուցվում տվյալների "ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված" լինելը: Հստակ հիմքերի բացակայությունը վտանգ է ներկայացնում և կարող է բերել չարաշահումների լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից: Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի հայերեն լեզվով սեղմագրի ձևերը հաստատում է քաղաքականություն մշակող լիազոր մարմինը: - Ո՞ր փաստաթղթով կամ իրավական ակտով: Ինչ է լինելու, եթե այդդպիսի ձև չընդունվի լիազոր մարմնի կողմից: Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի