ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի փետրվարի 23-ի N 227-Ն որոշման N 2-րդ հավելվածում ներկայացված կոորդինատային տվյալների թերի լինելու հանգամանքով, որի արդյունքում ըստ ներկայացված կոորդինատներով սահմանափակված տարածքի մակերես չափը չի համապատասխանում նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով ներկայացված տարածքի մակերեսի չափին՝ «Ջրվեժ» անտառպարկի զբաղեցրած տարածքին: Հետևաբար, թերի լրացված կոորդինատների ճշգրտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն և սույն նախագծով ամրագրել տարածքի չափին համապատասխանող կոորդինատային տվյալներն ու դրանց հիման վրա կազմված քարտեզ սխեման:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ «Ջրվեժ» անտառպարկի տարածքի մակերեսի և քարտեզագրական սխեմատիկ պատկերի ճշգրտման, տարածքի իրական մակերեսի և կոորդինատային տվյալների համապատասխանեցման համար:
- Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշմամբ հաստատված N 2 հավելվածի փոփոխության արդյունքում կունենանք «Ջրվեժ» անտառպարկի տարածքի չափի և հատակագծի համապատասխանեցում:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
-
Обсуждалось
01.07.2024 - 22.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Управление государственным имуществом, Кадастр
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1037
Принт