Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի փետրվարի 23-ի N 227-Ն որոշման N 2-րդ հավելվածում ներկայացված կոորդինատային տվյալների թերի լինելու հանգամանքով, որի արդյունքում ըստ ներկայացված կոորդինատներով սահմանափակված տարածքի մակերես չափը չի համապատասխանում նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով ներկայացված տարածքի մակերեսի չափին՝ «Ջրվեժ» անտառպարկի զբաղեցրած տարածքին: Հետևաբար, թերի լրացված կոորդինատների ճշգրտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն և սույն նախագծով ամրագրել տարածքի չափին համապատասխանող կոորդինատային տվյալներն ու դրանց հիման վրա կազմված քարտեզ սխեման:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

             Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ «Ջրվեժ» անտառպարկի տարածքի մակերեսի և քարտեզագրական սխեմատիկ պատկերի ճշգրտման, տարածքի իրական մակերեսի և կոորդինատային տվյալների համապատասխանեցման համար:

  1. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշմամբ հաստատված N 2 հավելվածի փոփոխության արդյունքում կունենանք «Ջրվեժ» անտառպարկի տարածքի չափի և հատակագծի համապատասխանեցում:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

 

 

  • Քննարկվել է

    01.07.2024 - 22.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1034

Տպել