Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի «________________» «_____»  N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13

N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագիրը «Վայքի» և «քաղաքաշինական» բառերի միջև լրացնել՝ «համայնքներում (բնակավայրերում), Տաթև համայնքի Խոտ, Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում» բառերով.

2) Որոշման 1-ին կետը լրացնել նոր 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) Տաթև համայնքի Խոտ բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքը` համաձայն N 13 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).

14) Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 14 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).

15) Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 15 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).

16) գաղտնի»:

3) Որոշումը լրացնել նոր՝ N 13, N 14, N 15 և N 16 հավելվածներով՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար N 1, N 2, N 3 և N 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 1-ին կետում «Էջմիածին» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով.

2) 1-ին կետը «Տաթև» բառից հետո նախադասությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «համայնքի Խոտ, Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զբոսաշրջային կենտրոններում:» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Продолжительность

    26.06.2024 11.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 292

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .