«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի
N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման վերնագիրը «Վայքի» և «քաղաքաշինական» բառերի միջև լրացնել՝ «համայնքներում (բնակավայրերում), Տաթև համայնքի Խոտ, Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում» բառերով.
2) Որոշման 1-ին կետը լրացնել նոր 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«13) Տաթև համայնքի Խոտ բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքը` համաձայն N 13 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).
14) Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 14 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).
15) Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 15 հավելվածի (գծագիր 1, գծագիր 2).
16) գաղտնի»:
3) Որոշումը լրացնել նոր՝ N 13, N 14, N 15 և N 16 հավելվածներով՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար N 1, N 2, N 3 և N 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 1-ին կետում «Էջմիածին» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով.
2) 1-ին կետը «Տաթև» բառից հետո նախադասությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «համայնքի Խոտ, Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զբոսաշրջային կենտրոններում:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
26.06.2024 - 11.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1064
Տպել