Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետի պահանջներով: Նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ:

Անհրաժեշտությունը պայմանավորված է բնակավայրերի պատմական հատվածների քաղաքաշինական արժեքավորության պահպանմամբ՝ վերջիններիս զբոսաշրջային ներուժով պայմանավորված քաղաքաշինական գործընթացները (ենթակառուցվածքի ձևավորում) կանոնակարգելու և ձևավորված քաղաքաշինական ավանդական միջավայրը անխաթար պահպանելու պահանջով:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետով սահմանված պահանջները՝ ճարտարապետական կերպարի ինքնության պահպանման, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, անվտանգ, գրավիչ և հարմարավետ կենսամիջավայրի կազմավորման նպատակով առանձնացնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ: ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու նպատակը պայմանավորված է նշված Որոշումները միմյան համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

3.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Խոտի, Շինուհայրի և Հալիձորի համայնքներում առանձնացվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ՝ բնակավայրի կայուն զարգացման, քաղաքաշինական միջավայրի վերականգնման, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով:

5.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետով սահմանված միջոցառումներից։

8.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում:

 

  • Քննարկվել է

    26.06.2024 - 11.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1063

Տպել