Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 27.07.2017թ. N 904-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:  Նախագծով նախատեսվում  է, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա կլինեն ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում կհանձնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։

  • Продолжительность

    21.06.2024 06.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 616

Принт

Предложения

Վահագն Գրիգորյան

28.06.2024

Եթե հսկիչ գնմամբ ձեռք բերված, սակայն հետ չվերադարձված խնդրո առարկա ապրանքներն պիտանության ժամկետում են, և դեռ հնարավոր է դրանք օգտագործել ըստ իրենց նպատակային նշանակության, ապա դրանց ոչնչացումը ոչնչով հիմնավորված չէ։ Կենդանիների համար ձեռք բերված կերերը կարելի է հանձնել քաղաքապետարանին՝ կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ կոչվածին կամ էն բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր բարի գործ են անում ու փողոցում՝ կատու, շուն են կերակրում, օրինակ, մեկը՝ ես։ Դեղորայքն ու բժշկական նյութերի մասով էլ՝ էլ չասեմ, էնքան կարիքավոր կա, որ Առողջապահության նախարարության պահեստ հանձնելուց վերջինս կարող է դրանց բաշխումը արդարության չափանիշներին համապատասխան իրականացնել։ Եվ որովհետև նշված ապրանքները ոչնչացնելու համար պետությունը փող է ծախսելու՝ լիցենզավորված մարմնին, օրինական դեղերի ոչնչացման մասով, պատվեր իջեցնելու համար, հենա դրա տեղը տվեք էդ ապրանքների կարիքն ունեցողներին, որոնք, հավատացեք, քիչ չեն, թե չէ, ինչ ոչնչացնել։ Կներեք, բայց նենց արեք էս օրինագծի հեղինակներին դեմքով չճանաչենք, թե չէ՝ բացահայտ ամոթանք կտանք։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .