Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
7 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահագն Գրիգորյան 28.06.2024 17:40:36 | Եթե հսկիչ գնմամբ ձեռք բերված, սակայն հետ չվերադարձված խնդրո առարկա ապրանքներն պիտանության ժամկետում են, և դեռ հնարավոր է դրանք օգտագործել ըստ իրենց նպատակային նշանակության, ապա դրանց ոչնչացումը ոչնչով հիմնավորված չէ։ Կենդանիների համար ձեռք բերված կերերը կարելի է հանձնել քաղաքապետարանին՝ կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ կոչվածին կամ էն բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր բարի գործ են անում ու փողոցում՝ կատու, շուն են կերակրում, օրինակ, մեկը՝ ես։ Դեղորայքն ու բժշկական նյութերի մասով էլ՝ էլ չասեմ, էնքան կարիքավոր կա, որ Առողջապահության նախարարության պահեստ հանձնելուց վերջինս կարող է դրանց բաշխումը արդարության չափանիշներին համապատասխան իրականացնել։ Եվ որովհետև նշված ապրանքները ոչնչացնելու համար պետությունը փող է ծախսելու՝ լիցենզավորված մարմնին, օրինական դեղերի ոչնչացման մասով, պատվեր իջեցնելու համար, հենա դրա տեղը տվեք էդ ապրանքների կարիքն ունեցողներին, որոնք, հավատացեք, քիչ չեն, թե չէ, ինչ ոչնչացնել։ Կներեք, բայց նենց արեք էս օրինագծի հեղինակներին դեմքով չճանաչենք, թե չէ՝ բացահայտ ամոթանք կտանք։ | Ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվերադարձված դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, բժշկական նշանակության արտադրատեսակները, կենդանիների կերերը այլ մարմին կամ առանձին ֆիզիկական անձանց հանձնելը նպատակահարմար չենք համարում, հաշվի առնելով՝ հսկիչ գնումից հետո մինչև այլ մարմին կամ առանձին ֆիզիկական անձանց դրանք հանձնելու ժամկետն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքների պիտանիության ժամկետների սպառման հնարավորությունը, հետագա օգտագործման համար ոչ պիտանի համարվելու ռիսկերի ստեղծումը, դրանց պահպանության համար հատուկ սարքավորումների և պայմանների ստեղծման (խոնավություն, չորություն, ջերմաստիճան) ապահովումը և այլն։ |