Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի  N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 11-րդ կետի 1-ին ենթակետով, «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2) Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո 9 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք պետք է ապահովեն սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններն ու պահանջները:

 

 

 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության  2024 թվականի

հունիսի  -ի N -Ն որոշման

 «Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա) տալու ընթացակարգը, ժամկետները, լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Հայտատու) ներկայացվող պարտադիր պայմաններն ու պահանջներն, ինչպես նաև սահմանվում են լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. Փոստային կապի գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան գործունեության տեսակի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Փոստային կապի մասին» օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
  3. Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը: Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով:
  4. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիցենզավորող մարմին):
  5. Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող գործունեության տեսակի վերաբերյալ: Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ և վավերական է լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիայի ներդիրները տրամադրվում է ըստ գործունեության հետևյալ տեսակների՝

1) փոստային կապի ծառայությունների գործունեության.

2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության:

  1. Լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքվ սահմանված կարգով և չափով:
  2. Լիցենզիան ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, Հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8․ Փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու համար Հայտատուները պարտավոր են ապահովել հետևյալ պարտադիր պայմաններն ու պահանջները՝

1) փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար ունենալ սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ,

2) փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև հատուկ տարբերանշանով տրանսպորտային միջոցներ,

3) փոստայինկապի օպերատորները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով պարտավոր են ապահովել մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան:

4) փոստային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով,

5) փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված պահանջները,

6) Փոստային կապի օպերատորները պետք է ապահովեն փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու պահպանությունը,

7) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում Հայտատուն պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարի 2024 թվականի մարտի 19-ի  թիվ 04-Ն հրամանով հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:

  1. Լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը պետք է բովանդակեն հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`
  • լիցենզավորող մարմնի անվանումը,
  • լիցենզիայի սերիան և համարը,
  • լիցենզիան տալու ամսաթիվը,
  • լիցենզիայի գործողության ժամկետը,
  • գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,
  • իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,
  • ներդիրի համարը,
  • ներդիրը տալու ամսաթիվը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեսակների համար,
  • լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն Ձև N 1-ի` նշելով հայտատուի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),

գ. կանոնադրությունը, որով ուղղակի արգելված չէ գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքը,

դ.  քաղվածք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից,

ե. փոտային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար սպասարկման գրասենյակի (շինության) սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը,

զ․ անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագիր),

է. հայտատուի հայտարարությունը սույն կարգի 8-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված պարտադիր պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ:

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն Ձև N 2 -ի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,  գտնվելու  վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի  ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),

դ. քաղվածք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից,

ե. փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար սպասարկման գրասենյակի (շինության) սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը, 

զ․ անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագիր),

է. հայտատուի հայտարարությունը սույն կարգի 8-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված պարտադիր պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ:

 

 

4. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Լիցենզավորող մարմինը իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, ստուգում հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 8-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին և պահանջներին, այդ թվում՝ կազմակերպելով այցելություն հայտատուի գործունեության վայր: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
  2.  Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Լիցենզիայի հայտը մերժվում է`

1) «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով,

2) եթե հայտում նշված և հայտատուի կողմից ներկայացված (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների) տվյալ գործունեության մատուցման (իրականացման) կանոնները հակասում են «Փոստային կապի մասին» օրենքին  և Հայաստանի Հանրապետության կառավարության  2012թ. փետրվարի 16-ի թիվ 173-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության  2012թ. փետրվարի 16-ի 211-Ն որոշումների պահանջներին,

3) եթե հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ չի պահպանել սույն կարգի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններից ու պահանջներից որևիցե մեկը,

4) եթե հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու փոստային կապի գործունեությամբ,

5) չի վճարվել օրենքով սահմանված պետական տուրքը:

  1. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեության տեսակների մասով: Լիցենզիան և ներդիրը ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնել միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում նշված գործունեության տեսակով:
  2. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
  3. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

  1. Փոստային կապի գործունեության տեսակի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը Լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ` համաձայն Ձև N 3-ի, տվյալ ներդիրի բնօրինակը և իր կողմից հայցվող գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները:
  2. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից՝ նախկինում ստացած ներդիրով, տվյալ գործունեության տեսակից բացի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան գործունեության տեսակի լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն Ձև N 4-ի, և հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների):
  3. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին է տրամադրում Հայտատուի կողմից հայցվող գործունեությաւն տեսակի լիցենզիայի ներդիր, եթե ներկայացված հայտը համապատասխանում է սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
  4. Լիցենզիայի ներդիրի տրամադրման հայտը մերժվում է, եթե հայտատուի կողմից ներկայացված գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները հակասում են սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մերժման հիմքը:
  5. Սույն կարգով սահմանված ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա՝ ստորև ներկայացվող գործունեության տեսակով զբաղվելու համար՝

____________________________________________________________

(գործունեության տեսակը)

 

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

 

 

 

 

ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

 

 (պաշտոնը)

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 ____ _________ 20  թ.

 

 

Ձև N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

__________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող գործունեության տեսակովզբաղվելու համար`

____________________________________________________________

(գործունեության տեսակը, որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր)

 

 ____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

 

 (պաշտոնը)

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

____ _________ 20  թ.

 

 

Ձև N 3

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

պետական գրանցման համարը)

__________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:

 

 Հայտին կցվում է ներդիրի բնօրինակը:

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 ____ _________ 20  թ.

 

 

 

Ձև N 4

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

__________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիր՝ ստորև ներկայացվող գործունեության իրականացնելուտեսակով զբաղվելու համար՝

____________________________________________________________

(գործունեության տեսակը, որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են վերոնշյալ գործունեության տեսակի մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների):

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 ____ _________ 20 թ.

  • Обсуждалось

    05.06.2024 - 20.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1148

Принт