Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ, որն այդ տեսանկյունից մշտապես արդիականացման կարիք ունի:

 

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 2023 թվականի ընթացքում գործնական կիրառման արդյունքում իրականացված վերլուծությունները, սպառողներից ստացած դիմում բողոքները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ վերլուծելով և գնահատելով գործող բաշխման ցանցային կանոնները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լրամշակել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-ն որոշումը: Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային  քանակների կրճատման նպատակով առաջարկվել է կիրառել լրացուցիչ ամսական սահմանաչափ, իսկ ընդհատումների սահմանված տևողություններից յուրաքանչյուրի կրկնակին գերազանցելու դեպքերում՝ բաշխողի կողմից սպառողին կվճարվի սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:

Հաշվի առնելով բաշխողի կողմից սպառողներին վճարվող տույժերի ներկայիս մեխանիզմներում առկա որոշակի գործնական  անհարմարությունը՝ նախատեսվել է ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերում հաշվարկված տույժը հաշվի առնել սպառողի ընթացիկ հաշվարկային ամսվան հաջորդող ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Կատարվել են նաև տեխնիկական բնույթի ճշգրտումներ։

 

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարելավել բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողի փոխհարաբերությունները, որը կնպաստի նաև բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

 

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ։

 

 

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողների փոխհարաբերությունների, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների սպառման համակարգերի էլեկտրամատակարարմանն առնչվող հարաբերությունների բարելավում:

 

  • Обсуждалось

    04.06.2024 - 20.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1150

Принт