Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________________2024 թվականի   N     -Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 Հայաստանի Հանրապետության

          վարչապետ՝                                                                             Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ___________-ի   N _____-Լ որոշման

 

 

 ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է Paramyxoviridae ընտանիքի Morbillivirus-ը։ Հիվանդության նկատմամբ ընկալունակ են մանր եղջերավոր կենդանիները՝ ոչխարներն ու այծերը, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես կարող են վարակվել, սակայն վերջիններիս դերը հարուցչի շրջանառության մեջ պաշտոնապես երբևէ հաստատված չի եղել։
  3. Հայաստանի Հանրապետության համար մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը կարևորվում է հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման և շրջանառության ու ներթափանցման ռիսկերի գնահատման տեսանկյունից։
  4. Հայաստանի Հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդությունը երբեք չի գրանցվել, սակայն հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են տարածաշրջանի երկրներում (Թուրքիա, Իրան, Վրաստան):
  5. Հայաստանի Հանրապետությունում 2016-2017 թվականին իրականացվել է մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ կենդանի) նկատմամբ կանխարգելիչ պատվաստում՝ ելնելով տարածաշրջանում անասնահամաճարակային իրավիճակից։
  6. 2018 թվականից հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ պատվաստումներ չեն իրականացվել, և դա արդեն չի դիտարկվում որպես ՄԵԿԺ հիվանդության կանխարգելման միջոց:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  2. Ծրագրի իրականացման խնդիրներն են՝
  • 2016 և 2024 թվականներին տարածաշրջանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայքում․
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր․
  • հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը՝ հիվանդության ներթափանցման տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։
  1. Ծրագրի իրականացման նպատակներն են՝
  • հիմնվելով շճաբանական հետազոտությունների վրա՝ գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը․
  • հայտնաբերել կամ բացառել ՄԵԿԺ նկատմամբ բարձր և ցածր ռիսկային թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը․
  • ապահովել համաճարակաբանական տվյալների վերլուծության շարունակական իրականացումը, որը կնպաստի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը․
  • ապահովել ՄԵԿԺ նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ․
  • ԿԱՀԿ պահանջներին համապատասխան նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  1. Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները խմբավորվում են երկու գոտիների՝ բարձր ռիսկային, որոնք սահմանամերձ համայնքներն են, ինչպես նաև այն համայնքները որտեղ առկա են սեզոնային արոտավայրեր, և ցածր ռիսկային գոտիների, որում ներառված են մնացած համայնքները՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանային շրջանները։
  2. Հետազոտության մեջ ընդգրկված համայնքները պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս մանր եղջերավոր կենդանի (այսուհետ` ՄԵԿ), քանի որ 50 գլխից պակաս գլխաքանակի դեպքում համայնքը կայուն չէ ընտրանքի հավաստիությունն ապահովելու համար։
  3. Ծրագրի միջոցառման արդյունավետ իրականացման կարևոր գործոն է նմուշառումը, տվյալների գրանցումը, կառավարումը և վերլուծությունը։

 

4․ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Ելնելով համաճարակաբանական նմուշառման մեթոդաբանությունից նմուշառման ընտրանքի օբյեկտը բաղկացած է՝ տարածարջանի, համայնքի և կենդանու ընտրությունից.

1) համայնքից՝ որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`

ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 1%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի 7 մարզերի 15 տարածաշրջանների 208 համայնք ընդգրկվում են բարձր ռիսկային գոտում․

բ․ ցածր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 2%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի 8 մարզերի 24 տարածաշրջանների 120 համայնք ընդգրկվում են ցածր ռիսկային գոտում։

2) կենդանուց՝ որպես երկրորդային նմուշառման միավոր, ըստ ռիսկայնության, նմուշառումն իրականացվում է՝

ա. բարձր ռիսկային գոտու յուրաքանչյուր համայնքից՝ 13 գլուխ և ոչ ռիսկային գոտու յուրաքանչյուր համայնքից՝ նույնպես 13 գլուխ․

բ․ նմուշառումը ապահովում է կենդանիների ներկայացուցչական և պատահականության սկզբունքով։

12․ Փաստացի ընտրանքի չափը՝ բարձր ռիսկային գոտիների համար 2704 նմուշ և ցածր ռիսկային գոտիների համար 1573 նմուշ: Ընդամենը մեկ տարվա կտրվածքով 4277 նմուշ` համաձայն N 1 աղյուսակի․

 

Փաստացի ընտրանքի չափը ըստ ռիսկային գոտիների

Աղյուսակ N 1 

Բաժանումներն ըստ ռիսկայնության

Ընտրված համայնքների քանակները

ՄԵԿ

Ակնկալվող տարածվածությունը

Նմուշների քանակը յուրաքանչյուր համայնքից

Ամբողջ նմուշներից

1․

Բարձր ռիսկային գոտիներ

208

1

13

2704

2․

Ցածր ռիսկային գոտիներ

121

2

13

1573

3․

Ընդամենը նմուշները

329

-

13

4277

 

  1. Նմուշների կրկնակի փորձաքննության (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկներ, հեմոլիզված շիճուկներ, թեստի զգայունության հետ կապված սխալներ) համար հաշվարկվում է փաստացի թեստավորված նմուշների 10,5%-ով գերազանցող քանակը՝ որը կազմում է շուրջ 4730 նմուշ։

 

5․ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  1. Նմուշառման համար պահանջվող չափանիշներին (ընտրանքի չափ, դրանց համաչափ բաշխվածությունը բնակավայրի տարածքում) ընտրված բնակավայրի անհամապատասխանության դեպքում ընտրվում է այլ՝ աշխարհագրորեն մոտ և նմանատիպ ռիսկային համայնք:
  2. Կենդանիներն ընտրվում են պատահականության սկզբունքով, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:
  3. Յուրաքանչյուր տնտեսության կենդանիների խմբից ընտրվում է ոչ ավել քան 3 կենդանի (եթե հնարավոր է): Բնակավայրը բաժանվում է ըստ հոտերի կամ կենդանիների աշխարհագրական բաշխվածության, և նմուշառումն իրականացվում է տարբեր խմբերից:
  4. Նմուշառումն իրականացվում է ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անասնաբույժի (այսուհետ՝ անասնաբույժ) կողմից՝ շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթներով։
  5. Անասնաբույժի կողմից տվյալները լրացվում է ընթեռնելի՝ N 1 ձևի հանձնման–ընդունման թերթիկում, նմուշառումից հետո փորձանոթները պիտակավորվում է։
  6. Անասնաբույժը նմուշները և Ձև N 1 թերթիկը հանձնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) մարզային կենտրոնի տեսուչին։

 

Ձև N 1

«____» «_______» 20    թվականի

 

ԹԵՐԹԻԿ

հանձնման-ընդունման

«Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության» ծրագրի շրջանակներում արյան նմուշների

 

հհ/հ

Նմուշի նույնականա

ցման համար

Մարզ/տարածաշրջան

Բնակավայր / համայնք

Նմուշառման ամսաթիվը 

Կենդանու տվյալները

Անասնատիրոջ

Տվյալները

Սեռը

Տարիքը

անուն, ազգանուն,

հեռախոսահամար

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անասնաբույժը հանձնեց՝  __________________              ________________________

        տորագրություն)                           (անուն, ազգանուն)

 

Տեսուչն ստացավ՝             __________________            _______________________

                                 (ստորագրություն)                          (անուն, ազգանուն)   

  1. Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը նմուշները հավաքագրում, գրացում և տեղափոխում է լաբորատորիա՝ 48 ժամվա ընթացքում:
  2. Նմուշների տվյալները գրանցվում են գրանցամատյանում՝ անասնաբույժի կողմից, որը ներառում է հետևյալ նվազագույն համաճարակաբանական տվյալները.
  • նմուշի նույնականացման համարը․
  • նմուշառման ամսաթիվը․
  • կենդանու գտնվելու վայրը` մարզ, տարածաշրջան, համայնք / բնակավայր․
  • անասնատիրոջ անունը և ազգանունը․
  • կենդանու տվյալները (սեռը, տարիքը)։
    1. Նմուշների փորձաքննությունն իրականացվում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այսուհետ՝ Լաբորատորիա) կողմից՝ հետևյալ մոտեցումներով.
  • մանր եղջերավոր կենդանիների արյան շիճուկում հետազոտել ՄԵԿԺ հակամարմինների առկայությունը իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդի կիրառությամբ․
  • կասկածելի արդյունքների դեպքում կրկնել փորձաքննությունը նույն մեթոդով․
  • դրական կամ կեղծ դրական արդյունքների ճշգրտման համար ունենալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) իրականացման հնարավորություն․
  • ապահովել այլ անհրաժեշտ պայմաններ նմուշների պահպանման և փորձաքննության համար:
  1. ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ ԻՖԱ-ով հետազոտության ժամանակ դրական արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կրկնակի նմուշառում տվյալ համաճարակաբանական միավորից՝ փոքր թվաքանակի դեպքում պետք է նմուշառվի կամ ամբողջ համաճարակաբանական միավորը (նախիր, ամառային/ձմեռային արոտավայրերում առկա հոտ) կամ այնպիսի հաշվարկով, որը համապատսխան է 2% տարածվածությանը:
  2. Դաշտային և լաբորատոր բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով տվյալների վերլուծության համար: Բոլոր թեստային արդյունքները դաշտային տվյալների հետ միասին գրանցվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տվյալների բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են Լաբորատորիայում:

25․ Փորձաքննության տվյալների վերլուծությունն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Գիտական կենտրոն) կողմից։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

26․  Ծրագրի իրականացման ռիսկերն են`

  • ախտորոշիչ հավաքածուների անկանխատեսելի գնային բարձրացումը․
  • ֆինանսավորման դադարեցումը կամ նվազեցումը․
  • արյան նմուշառման կամ պահպանման ոչ պատշաճ իրականացումը։
  1. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
  • յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի իրականացման համար սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը․
  • ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերման ապահովումը՝ առաջանահերթությունից ելնելով Հայաստանի Հանրապետության գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի կազմակերպման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների միջոցով։

 

  1. 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
  2. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով։
  3. Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝
    • ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռք բերում․
    • նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
  2. Արդյունքային քանակական ցուցանիշներ, որոնք կստացվեն ՄԵԿԺ հակամարմինների ուսումնասիրության նպատակով իրականացվելիք 4730 նմուշների շճահետազոտությունից։
  1. Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է`
  • հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում․
  • ՄԵԿԺ հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերի գնահատում և վերլուծություն․
  • հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և գնահատում, հիվանդության դեմ պայքարի միջոցների վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում
  • Հայաստանի Հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ, որն էլ կնպաստի կենդանական ծագման մթերքների և արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապահովելով կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

32․ Մոնիթորինգի իրականացման նպատակն է՝

  • արյունառման և նմուշների հավաքագրման գործընթացի ուսումնասիրությունը․
  • գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը կամ բացառումը․
  • լաբորատորիայում լաբորատոր փորձաքննության արդյունքների, տվյալների գրառումների, շիճաբանկի կառավարման աշխատանքների, շիճուկի պահման պայմանների պարբերաբար ստուգումը․
  • ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը:
  1. Մոնիթորինգն իրականացվում է աշխատանքային խմբի՝ Էկոնոմիկայի նախարարության, Տեսչական մարմնի, Լաբորատորիայի և Գիտական կենտրոնի մասնագետների կողմից:
  2. Նմուշները պետք է վերցվեն ամեն տարի գարնանը, մինչև մանր եղջերավոր կենդանիների արոտ դուրս գալը:
  3. Ծրագիրը պետք է լինի կայուն և ունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ: Լրացուցիչ փոփոխություններ պետք է կատարվեն նախնական եռամյա ժամանակահատվածից հետո արդյունքների վերլուծության հիման վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ___________-ի   N _____-Լ որոշման

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

հհ/հ

Միջոցառում

Պատասխանատու կատարողները

Ժամկետները

1

1․

Բյուջետային հայտի

կազմում և ներկայացում

Տեսչական մարմին

յուրաքանչյուր տարվա

1-ին և 2-րդ եռամսյակ

22․

Ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերում

Տեսչական մարմին,

Լաբորատորիա

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր տարվա

1-ին եռամսյակ

33․

Մարզի, համայնքի /բնակավայրի և տնտեսույթան ընտրություն

Տեսչական մարմին,

Գիտական կենտրոն

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր տարվա

2–րդ կիսամյակ

44․

ՄԵԿ-ի արյան նմուշառում

Կազմակերպությունը

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր տարվա

1–րդ կիսամյակ

55․

Նմուշների հավաքագրում, գրացում և տեղափոխում

Տեսչական մարմին

 

յուրաքանչյուր տարվա

2–րդ կիսամյակ

66․

Արյան նմուշների լաբորատոր շճաբանական հետազոտություն

Լաբորատորիա

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր

3-րդ եռամսյակ

77․

Արդյունքների վերլուծություն

Գիտական կենտրոն

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր տարվա

4-րդ եռամսյակ

 

  • Обсуждалось

    30.05.2024 - 14.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2204

Принт