ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2024 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N _____-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է Paramyxoviridae ընտանիքի Morbillivirus-ը։ Հիվանդության նկատմամբ ընկալունակ են մանր եղջերավոր կենդանիները՝ ոչխարներն ու այծերը, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես կարող են վարակվել, սակայն վերջիններիս դերը հարուցչի շրջանառության մեջ պաշտոնապես երբևէ հաստատված չի եղել։
- Հայաստանի Հանրապետության համար մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը կարևորվում է հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման և շրջանառության ու ներթափանցման ռիսկերի գնահատման տեսանկյունից։
- Հայաստանի Հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդությունը երբեք չի գրանցվել, սակայն հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են տարածաշրջանի երկրներում (Թուրքիա, Իրան, Վրաստան):
- Հայաստանի Հանրապետությունում 2016-2017 թվականին իրականացվել է մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ կենդանի) նկատմամբ կանխարգելիչ պատվաստում՝ ելնելով տարածաշրջանում անասնահամաճարակային իրավիճակից։
- 2018 թվականից հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ պատվաստումներ չեն իրականացվել, և դա արդեն չի դիտարկվում որպես ՄԵԿԺ հիվանդության կանխարգելման միջոց:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Ծրագրի իրականացման խնդիրներն են՝
- 2016 և 2024 թվականներին տարածաշրջանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայքում․
- Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր․
- հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը՝ հիվանդության ներթափանցման տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։
- Ծրագրի իրականացման նպատակներն են՝
- հիմնվելով շճաբանական հետազոտությունների վրա՝ գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը․
- հայտնաբերել կամ բացառել ՄԵԿԺ նկատմամբ բարձր և ցածր ռիսկային թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը․
- ապահովել համաճարակաբանական տվյալների վերլուծության շարունակական իրականացումը, որը կնպաստի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը․
- ապահովել ՄԵԿԺ նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ․
- ԿԱՀԿ պահանջներին համապատասխան նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։
- ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները խմբավորվում են երկու գոտիների՝ բարձր ռիսկային, որոնք սահմանամերձ համայնքներն են, ինչպես նաև այն համայնքները որտեղ առկա են սեզոնային արոտավայրեր, և ցածր ռիսկային գոտիների, որում ներառված են մնացած համայնքները՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանային շրջանները։
- Հետազոտության մեջ ընդգրկված համայնքները պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս մանր եղջերավոր կենդանի (այսուհետ` ՄԵԿ), քանի որ 50 գլխից պակաս գլխաքանակի դեպքում համայնքը կայուն չէ ընտրանքի հավաստիությունն ապահովելու համար։
- Ծրագրի միջոցառման արդյունավետ իրականացման կարևոր գործոն է նմուշառումը, տվյալների գրանցումը, կառավարումը և վերլուծությունը։
4․ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- Ելնելով համաճարակաբանական նմուշառման մեթոդաբանությունից նմուշառման ընտրանքի օբյեկտը բաղկացած է՝ տարածարջանի, համայնքի և կենդանու ընտրությունից.
1) համայնքից՝ որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`
ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 1%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի 7 մարզերի 15 տարածաշրջանների 208 համայնք ընդգրկվում են բարձր ռիսկային գոտում․
բ․ ցածր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 2%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի 8 մարզերի 24 տարածաշրջանների 120 համայնք ընդգրկվում են ցածր ռիսկային գոտում։
2) կենդանուց՝ որպես երկրորդային նմուշառման միավոր, ըստ ռիսկայնության, նմուշառումն իրականացվում է՝
ա. բարձր ռիսկային գոտու յուրաքանչյուր համայնքից՝ 13 գլուխ և ոչ ռիսկային գոտու յուրաքանչյուր համայնքից՝ նույնպես 13 գլուխ․
բ․ նմուշառումը ապահովում է կենդանիների ներկայացուցչական և պատահականության սկզբունքով։
12․ Փաստացի ընտրանքի չափը՝ բարձր ռիսկային գոտիների համար 2704 նմուշ և ցածր ռիսկային գոտիների համար 1573 նմուշ: Ընդամենը մեկ տարվա կտրվածքով 4277 նմուշ` համաձայն N 1 աղյուսակի․
Փաստացի ընտրանքի չափը ըստ ռիսկային գոտիների
Աղյուսակ N 1
№ |
Բաժանումներն ըստ ռիսկայնության |
Ընտրված համայնքների քանակները |
ՄԵԿ |
||
Ակնկալվող տարածվածությունը |
Նմուշների քանակը յուրաքանչյուր համայնքից |
Ամբողջ նմուշներից |
|||
1․ |
Բարձր ռիսկային գոտիներ |
208 |
1 |
13 |
2704 |
2․ |
Ցածր ռիսկային գոտիներ |
121 |
2 |
13 |
1573 |
3․ |
Ընդամենը նմուշները |
329 |
- |
13 |
4277 |
- Նմուշների կրկնակի փորձաքննության (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկներ, հեմոլիզված շիճուկներ, թեստի զգայունության հետ կապված սխալներ) համար հաշվարկվում է փաստացի թեստավորված նմուշների 10,5%-ով գերազանցող քանակը՝ որը կազմում է շուրջ 4730 նմուշ։
5․ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- Նմուշառման համար պահանջվող չափանիշներին (ընտրանքի չափ, դրանց համաչափ բաշխվածությունը բնակավայրի տարածքում) ընտրված բնակավայրի անհամապատասխանության դեպքում ընտրվում է այլ՝ աշխարհագրորեն մոտ և նմանատիպ ռիսկային համայնք:
- Կենդանիներն ընտրվում են պատահականության սկզբունքով, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:
- Յուրաքանչյուր տնտեսության կենդանիների խմբից ընտրվում է ոչ ավել քան 3 կենդանի (եթե հնարավոր է): Բնակավայրը բաժանվում է ըստ հոտերի կամ կենդանիների աշխարհագրական բաշխվածության, և նմուշառումն իրականացվում է տարբեր խմբերից:
- Նմուշառումն իրականացվում է ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անասնաբույժի (այսուհետ՝ անասնաբույժ) կողմից՝ շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթներով։
- Անասնաբույժի կողմից տվյալները լրացվում է ընթեռնելի՝ N 1 ձևի հանձնման–ընդունման թերթիկում, նմուշառումից հետո փորձանոթները պիտակավորվում է։
- Անասնաբույժը նմուշները և Ձև N 1 թերթիկը հանձնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) մարզային կենտրոնի տեսուչին։
Ձև N 1
«____» «_______» 20 թվականի
ԹԵՐԹԻԿ
հանձնման-ընդունման
«Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության» ծրագրի շրջանակներում արյան նմուշների
հհ/հ |
Նմուշի նույնականա ցման համար |
Մարզ/տարածաշրջան |
Բնակավայր / համայնք |
Նմուշառման ամսաթիվը |
Կենդանու տվյալները |
Անասնատիրոջ Տվյալները |
|
Սեռը |
Տարիքը |
անուն, ազգանուն, հեռախոսահամար |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Անասնաբույժը հանձնեց՝ __________________ ________________________
տորագրություն) (անուն, ազգանուն)
Տեսուչն ստացավ՝ __________________ _______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
- Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը նմուշները հավաքագրում, գրացում և տեղափոխում է լաբորատորիա՝ 48 ժամվա ընթացքում:
- Նմուշների տվյալները գրանցվում են գրանցամատյանում՝ անասնաբույժի կողմից, որը ներառում է հետևյալ նվազագույն համաճարակաբանական տվյալները.
- նմուշի նույնականացման համարը․
- նմուշառման ամսաթիվը․
- կենդանու գտնվելու վայրը` մարզ, տարածաշրջան, համայնք / բնակավայր․
- անասնատիրոջ անունը և ազգանունը․
- կենդանու տվյալները (սեռը, տարիքը)։
- Նմուշների փորձաքննությունն իրականացվում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այսուհետ՝ Լաբորատորիա) կողմից՝ հետևյալ մոտեցումներով.
- մանր եղջերավոր կենդանիների արյան շիճուկում հետազոտել ՄԵԿԺ հակամարմինների առկայությունը իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդի կիրառությամբ․
- կասկածելի արդյունքների դեպքում կրկնել փորձաքննությունը նույն մեթոդով․
- դրական կամ կեղծ դրական արդյունքների ճշգրտման համար ունենալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) իրականացման հնարավորություն․
- ապահովել այլ անհրաժեշտ պայմաններ նմուշների պահպանման և փորձաքննության համար:
- ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ ԻՖԱ-ով հետազոտության ժամանակ դրական արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կրկնակի նմուշառում տվյալ համաճարակաբանական միավորից՝ փոքր թվաքանակի դեպքում պետք է նմուշառվի կամ ամբողջ համաճարակաբանական միավորը (նախիր, ամառային/ձմեռային արոտավայրերում առկա հոտ) կամ այնպիսի հաշվարկով, որը համապատսխան է 2% տարածվածությանը:
- Դաշտային և լաբորատոր բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով տվյալների վերլուծության համար: Բոլոր թեստային արդյունքները դաշտային տվյալների հետ միասին գրանցվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տվյալների բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են Լաբորատորիայում:
25․ Փորձաքննության տվյալների վերլուծությունն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Գիտական կենտրոն) կողմից։
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
26․ Ծրագրի իրականացման ռիսկերն են`
- ախտորոշիչ հավաքածուների անկանխատեսելի գնային բարձրացումը․
- ֆինանսավորման դադարեցումը կամ նվազեցումը․
- արյան նմուշառման կամ պահպանման ոչ պատշաճ իրականացումը։
- Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
- յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի իրականացման համար սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը․
- ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերման ապահովումը՝ առաջանահերթությունից ելնելով Հայաստանի Հանրապետության գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի կազմակերպման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների միջոցով։
- 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
- Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով։
- Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝
- ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռք բերում․
- նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:
- ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
- Արդյունքային քանակական ցուցանիշներ, որոնք կստացվեն ՄԵԿԺ հակամարմինների ուսումնասիրության նպատակով իրականացվելիք 4730 նմուշների շճահետազոտությունից։
- Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է`
- հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում․
- ՄԵԿԺ հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերի գնահատում և վերլուծություն․
- հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և գնահատում, հիվանդության դեմ պայքարի միջոցների վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում
- Հայաստանի Հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ, որն էլ կնպաստի կենդանական ծագման մթերքների և արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապահովելով կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով:
- ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
32․ Մոնիթորինգի իրականացման նպատակն է՝
- արյունառման և նմուշների հավաքագրման գործընթացի ուսումնասիրությունը․
- գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը կամ բացառումը․
- լաբորատորիայում լաբորատոր փորձաքննության արդյունքների, տվյալների գրառումների, շիճաբանկի կառավարման աշխատանքների, շիճուկի պահման պայմանների պարբերաբար ստուգումը․
- ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը:
- Մոնիթորինգն իրականացվում է աշխատանքային խմբի՝ Էկոնոմիկայի նախարարության, Տեսչական մարմնի, Լաբորատորիայի և Գիտական կենտրոնի մասնագետների կողմից:
- Նմուշները պետք է վերցվեն ամեն տարի գարնանը, մինչև մանր եղջերավոր կենդանիների արոտ դուրս գալը:
- Ծրագիրը պետք է լինի կայուն և ունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ: Լրացուցիչ փոփոխություններ պետք է կատարվեն նախնական եռամյա ժամանակահատվածից հետո արդյունքների վերլուծության հիման վրա:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N _____-Լ որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
հհ/հ |
Միջոցառում |
Պատասխանատու կատարողները |
Ժամկետները |
1 1․ |
Բյուջետային հայտի կազմում և ներկայացում |
Տեսչական մարմին |
յուրաքանչյուր տարվա 1-ին և 2-րդ եռամսյակ |
22․ |
Ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերում |
Տեսչական մարմին, Լաբորատորիա (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարվա 1-ին եռամսյակ |
33․ |
Մարզի, համայնքի /բնակավայրի և տնտեսույթան ընտրություն |
Տեսչական մարմին, Գիտական կենտրոն (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարվա 2–րդ կիսամյակ |
44․ |
ՄԵԿ-ի արյան նմուշառում |
Կազմակերպությունը (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարվա 1–րդ կիսամյակ |
55․ |
Նմուշների հավաքագրում, գրացում և տեղափոխում |
Տեսչական մարմին
|
յուրաքանչյուր տարվա 2–րդ կիսամյակ |
66․ |
Արյան նմուշների լաբորատոր շճաբանական հետազոտություն |
Լաբորատորիա (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր 3-րդ եռամսյակ |
77․ |
Արդյունքների վերլուծություն |
Գիտական կենտրոն (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարվա 4-րդ եռամսյակ |
-
Քննարկվել է
30.05.2024 - 14.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2199
Տպել