ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է Paramyxoviridae ընտանիքի Morbillivirus-ը։
Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիարավ անդամ-երկիր է և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման և գրանցման: Կենդանիների վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով:
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման հավելվածների ցանկում ՄԵԿԺ հիվանդությունն ենթակա է պարտադիր ծանուցման, որը սահմանված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով։
2016 թվականին Վրաստանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայք էջում, որտեղ նաև հրապարակված են վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված դեպքերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը, քանի որ հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2018 թվականի փետրվարի 15-ի ՀՀ կառավարության N 6 արձանագրային որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտություն ծրագիրը, սակայն ախտորոշիչ միջոցի ձեռքբերելու նպատակով մրցույթները չեն կայացել, ուստի ծրագիրը հնարավոր չի եղել իրականացնել։
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախատեսել է՝ մինչև 2027 թվականը Եվրոպական երկրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել ՄԵԿԺ հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր։
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բազմիցս կազմակերպել է հանդիպումներ և քննարկումներ, և իր աջակցությունն է հայտնել հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր ճանաչվելու համար օգնել միջոցառման իրականացման մեթոդաբանության, ինչպես նաև հետագայում փաստաթղթերի փաթեթը ԿԱՀԿ ներկայացնելու հարցում։
Միաժամանակ, հարկ է նշել, որ սույն նախագիծը անգլերեն թարգմանված տրամադրվել է նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող ղեկավար Էռան Ռայզմանին՝ կարծիքի։
Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ԿԱՀԿ–ին և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, հետևաբար միջազգային հարթակներում անասնահամաճարակային իրավիճակի կայունությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է հանրապետությունում շարունակական իրականացնել ՄԵԿԺ հիվանդության շճահետազոտության ծրագիրը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունման նպատակն է՝
- շճաբանական հետազոտությունների վրա հիմնված իրականացնել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատում,
- հայտնաբերել կամ բացառել թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը,
- Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում ճանաչել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ծրագրի ֆինանսական բաղադրիչը
Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ աղբյուներով։
Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝
- ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռք բերում,
- նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:
Միաժամանակ նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է կառաջանա հաջորդ տարի ներկայացնել բյուջետային հայտ՝ շուրջ 20 500,0 հազ. դրամ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
- Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի Գյուղատնտեսությունը բաժնի՝ ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովվի ՄԵԿԺ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, կստեղծվեն անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։
-
Քննարկվել է
30.05.2024 - 14.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2202
Տպել