Добавить в избранное

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների  մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Ներկայացված իրավական ակտերի նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ և գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի և գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթները այլ պետական մարմնին փոխանցման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

       Փոփոխության ենթարկվող իրավական ակտերով կարգավորում են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության հետ կապված հարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության միջոցով:

       ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը՝ իրականացրել է ՀՀ տարածքում բոլոր տեսակի գյուղատնտեսական տեխնիկաների պետական հաշվառում /պետական գրանցում/, տրակտորիստ մեքենավարի համապատասխան վարման իրավունքի տրամադրում և տարեկան տեխնիկական պարտադիր զննության:  Սկսած 2012 թվականի գարնանից տեխնիկական զննության գործառույթը չի իրականացվում պայմանավորված <<Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>  օրենքի ընդունմամբ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Իրավական ակտերի ընդունման արդյունքում՝ ոլորտում իրականացվող  քաղաքականության էական փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ օրենսդրական դաշտը, հաշվի առնելով, որ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանվող գործառույթները իրականացնող տեսչությունը լուծարվում է, իսկ սահմանված գործառույթները մասնակիորեն՝ վերահսկողություն, գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում /գրանցում/, տրակտորիստ-մեքենավարի իրավունքի վկայականի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի տրամադրում, իրականացնելու է այլ պետական մարմին, որի գործառույթները սահմանվում են այլ իրավական ակտերով:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք  

 

        Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: Նախագծի մշակման աշխատանքներում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

-

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1.

          Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

 

         Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարել այլ իրավական ակտերում:

 

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

 

         Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորություններ չկան:

 

3.

Այլ տեղեկություններ

 

 

-

                                                                    ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Հասարակությանը նախագծի մասին չի իրազեկվել:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Նախագծմանը և/կամ քննարկումներին հասարակությունը մասնակցություն չի ունեցել:

3.

Այլ տեղեկություններ

 

-

  • Обсуждалось

    12.02.2018 - 28.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9601

Принт