«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Ներկայացված իրավական ակտերի նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ և գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի և գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթները այլ պետական մարմնին փոխանցման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Փոփոխության ենթարկվող իրավական ակտերով կարգավորում են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության միջոցով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը՝ իրականացրել է ՀՀ տարածքում բոլոր տեսակի գյուղատնտեսական տեխնիկաների պետական հաշվառում /պետական գրանցում/, տրակտորիստ մեքենավարի համապատասխան վարման իրավունքի տրամադրում և տարեկան տեխնիկական պարտադիր զննության: Սկսած 2012 թվականի գարնանից տեխնիկական զննության գործառույթը չի իրականացվում պայմանավորված <<Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի ընդունմամբ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Իրավական ակտերի ընդունման արդյունքում՝ ոլորտում իրականացվող քաղաքականության էական փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ օրենսդրական դաշտը, հաշվի առնելով, որ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանվող գործառույթները իրականացնող տեսչությունը լուծարվում է, իսկ սահմանված գործառույթները մասնակիորեն՝ վերահսկողություն, գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում /գրանցում/, տրակտորիստ-մեքենավարի իրավունքի վկայականի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի տրամադրում, իրականացնելու է այլ պետական մարմին, որի գործառույթները սահմանվում են այլ իրավական ակտերով: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: Նախագծի մշակման աշխատանքներում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
- |
|
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
||||
|
1. |
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
|||
|
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
||||
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|||
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարել այլ իրավական ակտերում: |
|||
|
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|||
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորություններ չկան: |
|||
|
3. |
Այլ տեղեկություններ |
|||
|
|
- |
|||
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|||||
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
||||
|
Հասարակությանը նախագծի մասին չի իրազեկվել: |
||||
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
||||
|
Նախագծմանը և/կամ քննարկումներին հասարակությունը մասնակցություն չի ունեցել: |
||||
3. |
Այլ տեղեկություններ |
||||
|
- |
-
Քննարկվել է
12.02.2018 - 28.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9732
Տպել