Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է՝ «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել  միաձուլման ճանապարհով և ստեղծել ««Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և սահմանել, որ վարժարանի գործունեության  առարկան 2-րդ աստի­ճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի և «Ֆոտոն» վարժարանի միաձուլման արդյունքում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ, շենքն ամբողջությամբ՝ իր 5 մասնաշենքերի հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքի բավարարմանը։

  • Обсуждалось

    29.05.2024 - 13.06.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2307

Принт

Предложения

Թամարա Մկրտչյան

03.06.2024

Կարծում եմ` սա հերթական ապացույցն է, որ ավագ դպրոցի ինստիտուտը չեք կարող զարգացնել, իսկ վարժարանները կորցրել են նախկին հնչեղությունն ու բարձր վարկանիշը: Ինչ է նշանակում վարժարան ընդունել ցանկացած աշակերտի, անկախ գիտելիքի մակարդակից: Այսօր այդ նույն վարժարաններում սովորող աշակերտների մեծամասնությունը չափորոշչային նվազագույն պահանջներին չի բավարարում, արդյունքում անտեսվում են ավելի թույլ կարողություններ ունեցողները, ուսուցիչները հիմնվում են փոքրամասնություն կազմող ուժեղ կարողություններ ունեցող աշակերտների վրա, որպեսզի բարձր արդյունք ցույց տան, և ստվերում է մնում մեծամասնությունը: Մինչդեռ վարժարաններին ավելի քիչ սահմանային տեղ տալով` կնպաստեիք որակի բարելավմանը:

Yefima Gevorgyan

01.06.2024

Առաջարկում եմ ի պատիվ վարժարանի հիմնադիր տնօրենի անվան մեջ ավելացնել նրա անունը․ <<Մ․Մովսիսյանի անվան <<Ֆոտոն>> վարժարան>> ՊՈԱԿ

Узнать больше