Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: Բխում է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի (2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշում) 2.2 թիրախային ուղղության 2.1 կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջից, որի համաձայն անհրաժեշտ է սահմանել ընդերքօգտագործողների կողմից սոցիալական մեղմացման նպատակով համայնքներին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմ:

         Ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չեն համայնքների (բնակավայրերի) սոցիալ-տնտեսական զարգացման համար տրամադրվող հատկացումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ պահանջները (այսուհետ՝ պահանջներ), որի վերաբերյալ պարտավորությունների սահմանումը ներկայումս լուծվում է հայեցողական մակարդակում, որը գործնականում բավարար չափով արդյունավետ չէ, ինչպես նաև խնդրահարույց է իրավական տեսանկյունից: Այսպիսով՝ նշված կարգավորումների բացակայությունը գործնականում չկանոնակարգված է դարձնում համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների  իրականացումը, որը բացասաբար է ազդում համայնքնեի սոցիալ-տնտեսական անխոչընդոտ զարգացմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) և հարակից իրավական ակտերով ընդերքօգտագործողների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական աջակցության մեխանիզմները կարգավորվում են հիմնական ստորև նշված նորմերով․

Oգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով լիազոր մարմին ուղղված դիմումին կից պետք է ներկայացվի նաև օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը (Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մաս, 5-րդ կետ) որն, ի թիվս այլոց, պետք է պարունակի սոցիալական ազդեցության գնահատականը:

Օրենսգրքի 50-րդ հոդվածը սահմանում է.

«1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`

5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`

ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,

բ. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.»

Օրենսգրքի համաձայն օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի նաև դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ (Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետ)։

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետը սահմանում է. «Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.»:

Այսպիսով, ներկայիս իրավակարգավորումների պայմաններում, ինչպես իրավացիորեն նշված է նաև ԱՃԹՆ-ի տարեկան ազգային զեկույցներում` ամրագրված չեն ընկերությունների սոցիալական պարտավորությունների ձևավորման միասնական չափանիշներ։ Օրենսգիրքը միայն ամրագրում է, որ «օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի (ի թիվս այլոց) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ»։

Այդ պարտավորությունների ծավալի և բնույթի որոշման որևէ ընթացակարգ, սակայն, ոչ Օրենսգիրքը, ոչ էլ որևէ այլ իրավական ակտ չեն սահմանում։ Հստակ չէ նաև, թե ինչ դերակատարություն են ունենում համայնքներն այդ պարտավորությունների ծավալի և բովանդակության որոշման հարցում:

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 437-Ն որոշման համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի «Ընդհանուր դրույթներ» բաժնում սահմանված է, որ պայմանագիրը նախատեսում է դրույթներ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ: Պայմանագրի N 3 հավելվածով նշվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները։

Իրականացված վերլուծություններից պարզ է դառնում, որ օրենսդրորեն որևէ կերպ սահմանված չեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների ծավալի և բովանդակության գոյացման չափանիշները։ Հետևաբար, հրամայական խնդիր է ընդերքօգտագործողների սոցիալ-տնտեսական պարտավորությունների հստակեցումը և միասնական ստանդարտների սահմանումը։

Ներկայումս ընդերքօգտագործման պայմանագրերում սահմանված են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ դրույթներ, սակայն օրենսդրորեն որևէ կերպ սահմանված չեն համայնքի սոցիալ-տնտեսական ոլորտում ստանձնած պարտավորությունների ծավալի և բովանդակության գոյացման չափանիշներ: «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով նույնպես չկան որևէ իրավակարգավորումներ նշյալի վերաբերյալ: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ընդերքօգտագործողների սոցիալ-տնտեսական պարտավորությունների հստակեցումը և միասնական ստանդարտների սահմանումը։

Անդրադառնալով քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ առկա միջազգային փորձին՝ պետք է նշել, որ վերջին տարիներին որոշ պետություններում սահմանվել է նվազագույն գումար, որը պետք է ծախսվի համայնքների սոցիալ-տնտեսական աջակցության ուղղությամբ։ Օրինակ, Գվինեայի հանքարդյունաբերության օրենսգիրքը (2011թ.) նախատեսում է հատկացնել հանքարդյունաբերության ընկերության համախառն եկամտի 0.5%-ից մինչև 1%-ի չափը՝ կախված հանքանյութի կատեգորիայից : Մալավիի հանքերի և հանքանյութերի մասին օրենքը 2019թ.-ին սահմանում է համայնքի զարգացման ծախսերը ընկերության տարեկան համախառն եկամտի 0,45%-ից ոչ պակաս չափով: Ֆիլիպիններում սոցիալական զարգացման կառավարման ծրագրերը (SDMP – Social Development and Management Programme) ուղղված են խթանելու այն համայնքների զարգացումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժում են հանքարդյունաբերության ծրագրից: Ծախսերը կազմում են ընկերության նախորդ տարվա գործառնական ծախսերի 1.5%-ը, որից 75%-ը պետք է ծախսվի սոցիալական զարգացման և կառավարման վրա, 10%-ը՝ հանքարդյունաբերության տեխնոլոգիաների և երկրաբանության առաջխաղացման, իսկ 15%-ը՝ տեղեկատվության, կրթության և հաղորդակցության վրա: Սիերա Լեոնեում հանքարդյունահանող ընկերությունը պետք է ծախսի նախորդ տարում հանքարդյունաբերական գործառնությունների արդյունքում ստացված համախառն եկամտի 1%-ից ոչ պակաս գումար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող սուբյեկտների համար Օրենսգրքով սահմանված սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի հստակեցում և օգտակար հանածոյի տեսակից կախված՝ համանման մոտեցումների կիրառում: «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է պարտավորություն՝ յուրաքանչյուր տարի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղել նախորդ հարկային տարվա համար հաշվարկված ռոյալթիի և/կամ բնօգտագործման վճարների հանրագումարին համապատասխան որոշակի տոկոսի չափով գումար։ Իրավական կարգավորումների պատշաճ գործարկումը ապահովելու նպատակով նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնել նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Ներկայացված նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների էական ավելացում է նախատեսվում:
  4.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 6-րդ կետով նախատեսված հանձնառություններից, 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ և 9-րդ մեգանպատակներից, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջից: Բխում է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի (2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշում) 2.2 թիրախային ուղղության 2.1 կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջից:

  • Обсуждалось

    24.05.2024 - 09.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Энергетика и природные ресурсы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1258

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

03.06.2024

«Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի պարտականությունները համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում» 59.1-ին հոդվածով, համաձայն որի՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի, մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը, այն համայնքի բյուջե (ֆոնդային մաս), որի վարչական սահմաններում գտնվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքը, կատարել համապատասխան վճարում՝ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Հարցն այն է, որ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին, առևտրային ընկերություններին կատարվող գումարային տեսքով փոխանցումը, աջակցությունը, օգնությունը կամ այլ ձևակերպմամբ առանց հանդիպակաց համարժեք պարտավորության մարման ցանկացած գործարք որակավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին մասով որպես նվիրաբերություն: Հարկ է նշել, որ նվիրաբերության պայմանագիրը իրականացվում է վճարողի կամավոր կամարտահայտության հիման վրա: Եթե որևէ օրենքով սահմանվի առևտրային ընկերության նվիրաբերություն կատարելու պարտավորությունը, ապա, ինչպես արդեն ասացինք, դա կդիտվի որպես պարտադիր վճար՝ միակողմանի պարտավորություն: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման N1 հավելվածի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության» 2-րդ՝ Ռազմավարական նպատակի՝ «Ֆինանսական, սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հավասարակշռության ապահովման» 2.2 կետի («Սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում») 2-րդ ենթակետի՝ «Համայնքների նկատմամբ հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու մոտեցման ապահովում» 1-ին բաժնի «Անհրաժեշտ գործողությունների համառոտ նկարագիրը» մասով նախատեսվում է, որ՝ կսահմանվեն համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման օրենսդրական պահանջներ: Սույն կետի պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդրությամբ հատուկ կսահմանվի ապագայում ստանձնվելիք իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կկնքվի առանձին համաձայնագիր՝ հստակ սահմանելով այն իրավահարաբերությունների շրջանակը, որը առաջանում է կողմերի միջև՝ համաձայնագրային մակարդակով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչն էլ կձևավորի շատ ավելի կայուն և կանխատեսելի միջավայր՝ հետագայում հնարավոր վեճերի լուծման համար: Այսինքն, Ռազմավարությամբ նախատեսվում է կամավորության սկզբունքի հիման վրա համաձայնագրային մակարդակով սահմանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, իսկ Նախագծով սահմանվում է ուղղակի պարտադիր վճար: Այդ մասով Նախագծի և Ռազմավարության միջև առկա է սկզբունքային լուրջ հակասություն, որի դեպքում գերակայողը պետք է լինի Ռազմավարությունը: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու Ռազմավարությամբ նախատեսված համաձայնագրի մշակմանը, ինչպես նաև հանդիսանալ դրա հրապարակման հարթակը:

Узнать больше