Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

0%100%

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: Բխում է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի (2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշում) 2.2 թիրախային ուղղության 2.1 կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջից, որի համաձայն անհրաժեշտ է սահմանել ընդերքօգտագործողների կողմից սոցիալական մեղմացման նպատակով համայնքներին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմ:

  • Обсуждалось

    24.05.2024 - 09.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Энергетика и природные ресурсы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1555

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

03.06.2024

«Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի պարտականությունները համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում» 59.1-ին հոդվածով, համաձայն որի՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի, մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը, այն համայնքի բյուջե (ֆոնդային մաս), որի վարչական սահմաններում գտնվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքը, կատարել համապատասխան վճարում՝ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Հարցն այն է, որ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին, առևտրային ընկերություններին կատարվող գումարային տեսքով փոխանցումը, աջակցությունը, օգնությունը կամ այլ ձևակերպմամբ առանց հանդիպակաց համարժեք պարտավորության մարման ցանկացած գործարք որակավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին մասով որպես նվիրաբերություն: Հարկ է նշել, որ նվիրաբերության պայմանագիրը իրականացվում է վճարողի կամավոր կամարտահայտության հիման վրա: Եթե որևէ օրենքով սահմանվի առևտրային ընկերության նվիրաբերություն կատարելու պարտավորությունը, ապա, ինչպես արդեն ասացինք, դա կդիտվի որպես պարտադիր վճար՝ միակողմանի պարտավորություն: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման N1 հավելվածի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության» 2-րդ՝ Ռազմավարական նպատակի՝ «Ֆինանսական, սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հավասարակշռության ապահովման» 2.2 կետի («Սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում») 2-րդ ենթակետի՝ «Համայնքների նկատմամբ հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու մոտեցման ապահովում» 1-ին բաժնի «Անհրաժեշտ գործողությունների համառոտ նկարագիրը» մասով նախատեսվում է, որ՝ կսահմանվեն համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման օրենսդրական պահանջներ: Սույն կետի պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդրությամբ հատուկ կսահմանվի ապագայում ստանձնվելիք իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կկնքվի առանձին համաձայնագիր՝ հստակ սահմանելով այն իրավահարաբերությունների շրջանակը, որը առաջանում է կողմերի միջև՝ համաձայնագրային մակարդակով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչն էլ կձևավորի շատ ավելի կայուն և կանխատեսելի միջավայր՝ հետագայում հնարավոր վեճերի լուծման համար: Այսինքն, Ռազմավարությամբ նախատեսվում է կամավորության սկզբունքի հիման վրա համաձայնագրային մակարդակով սահմանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, իսկ Նախագծով սահմանվում է ուղղակի պարտադիր վճար: Այդ մասով Նախագծի և Ռազմավարության միջև առկա է սկզբունքային լուրջ հակասություն, որի դեպքում գերակայողը պետք է լինի Ռազմավարությունը: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու Ռազմավարությամբ նախատեսված համաձայնագրի մշակմանը, ինչպես նաև հանդիսանալ դրա հրապարակման հարթակը:

Узнать больше