Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Բագրատ Մովսեսյան 21.05.2024 12:18:31 Իսկ որ կարգավորումներ են սահմանված օպերատորների համար?! Նոր օրենքի թերի կողմերը վերացրեք, նոր հարկային օրենսդրության մասին խոսեք
2 Սեդա Աղբալյան 23.05.2024 20:59:21 Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն: «Պարզաբանում» անվամբ առդիրում ներկայացված օրինակը պրակտիկ չէ: Հարկ է նշել, որ ներկայումս ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները ազատված են ԱԱՀ-ից: Զրոյական ԱԱՀ-ով աշխատելու պարագայում վերոնշյալ ընկերություններին պետությունը պետք է հաշվանցում կատարի ԱԱՀ չափով: Այս դեպքում, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունների համար զբոսաշրջային արդյունքի (պրոդուկտի) արժեքը կնվազի ԱԱՀ չափով: Այսպիսով, շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների ձևավորված զբոսաշրջային արդյունքը ավելի բարձր արժեք կունենա: Ստացվում է, որ մոտեցումը խտրական է, կան ռիսկեր, որ դաշտից դուրս կմնան ՓՄՁ ընկերությունները, ինչը հակասում է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը, տնտեսության ոլորտում ՀՀ վարած քաղաքականությանը:
3 Վլադիմիր Գևորգյան 28.05.2024 23:23:08 Հարգելի Սեդա, պետք է նշել, որ խտրական մոտեցման մասին խոսք չի կարող լինել, քանի որ շատ դեպքերում անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր տնտեսվարողները գործեն նույն հարկատեսակի դաշտում, հետևապես այս օրենսդրական նախաձեռնությունը կխթանի, որ շատերը շահագրգռված լինեն աշխատել ԱԱՀ-ով: Բացի այդ նախագծին կից «Հիմնավորման» մեջ հստակ հիմնավորված է նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Համոզված ենք, որ նախագծի ընդունումը մեծապես նպաստելու է Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացանը, Հայաստանում մրցակցային, ինչպես նաև գործարար-ներդրումային միջավայրի բարելավմանը, կայուն և պատասխաատու զբոսաշրջության զարգացմանը և այդպիսով կայուն ու համաչափ տնտեսական զարգացմանը, հարկման բազայի և հարկային եկամուտների ավելացմանը։ Զբոսաշրջային արդյունքի (ապրանքի) արտահանման նկատմամբ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառելը հարկային արտոնոթյուն չէ, այն հարկային բարեփոխում է ԱԱՀ համակարգի լիարժեք տրամաբանության մեջ և, ի թիվս վերոնշյալ կարևոր արդյունքների նպաստելու է նաև ընդհանուր կարգով հարկման համակարգի գրավչության բարձրացմանը՝ առանց արտոնյալ համակարգելի նկատմամբ խտրականության։ Ի վերջո ներկայացված նախագիծը զբոսաշրջության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների (այդ թվում նաև Զբոսաշրջության մասին նոր օրենքի փաթեթի) կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում և առանց դրա ընդունման բարեփոխումները կիսատ կմնան։