Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 09.02.2018 16:46:27 | օրապահիկների միջինի հաշվարկման եղանակը հստակեցնել | Գործուղման ժամանակ, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում (քաղաքում) գտնվելու դեպքում նախագծով առաջարկվում է աշխատողին օրապահիկը (լրացուցիչ ծախսերի հատուցումը) վճարելիս հիմք ընդունել համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինը: Օրինակ՝ եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվել է 3 քաղաքում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, որտեղ օրապահիկի ծախսերի չափը սահմանված է համապատասխանաբար՝ 171 դոլար, 77 դոլար, 62 դոլար, ապա համաձայն նախագծով առաջարկվող կարգավորման՝ տվյալ օրվա համար գործատուն կվճարի վճարի (171+77+62):3=103.3 դոլար: | |
2 | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 20.02.2018 16:52:36 | Նախ նշենք, որ այդպիսի որոշման անհրաժեշտությունը կա, քանի որ պրակտիկայում խնդիրը առկա է և կառավարության համապատասխան որոշումներում այդպիսի լրացումներ կատարելը լուծումներից մեկը կարող է լինել: Միևնույն ժամանակ, կարող ենք Ձեր դիտարկմանը և քննարկմանը ներկայացնել քննարկման առարկա խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ մեկ օրվա ընթացքում մի քանի վայրերով անցնելու դեպքում օրապահիկի չափը որոշել կոնկերտ այն վայրի համար նախատեսված չափով, որտեղ աշխատողը ավելի երկար տևողությամբ է մնում օրվա ընթացքում: Միգուցե կիրառման տեսանկյունից մեր առաջարկած տարբերակն ավելի ժամանակատար է, սակայն կարծում ենք՝ կարող է ավելի ճշգրիտ լինել աշխատողին հատուցման տեսանկյունից: Խնդրում ենք դիտարկել նաև այդպիսի լուծման հնարավորությունը: | Նախագծով նախատեսված կարգավորման համար հիմք է ընդունվել միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները: Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրության շրջանակներում ներկայացված առաջարկությանը համապատասխանող միջազգային փորձ առկա չէ: |