Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2018 թվականի  N      -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 542-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «չափին» բառից հետո լրացնել «իսկ այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս,  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին». 

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1. Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա հատուցման գումարը վճարվում է համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինի չափով:»

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղմանծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման,օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինի չափով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    09.02.2018 - 26.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

09.02.2018 12:47

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8760

Принт

Предложения

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

20.02.2018

Նախ նշենք, որ այդպիսի որոշման անհրաժեշտությունը կա, քանի որ պրակտիկայում խնդիրը առկա է և կառավարության համապատասխան որոշումներում այդպիսի լրացումներ կատարելը լուծումներից մեկը կարող է լինել: Միևնույն ժամանակ, կարող ենք Ձեր դիտարկմանը և քննարկմանը ներկայացնել քննարկման առարկա խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ մեկ օրվա ընթացքում մի քանի վայրերով անցնելու դեպքում օրապահիկի չափը որոշել կոնկերտ այն վայրի համար նախատեսված չափով, որտեղ աշխատողը ավելի երկար տևողությամբ է մնում օրվա ընթացքում: Միգուցե կիրառման տեսանկյունից մեր առաջարկած տարբերակն ավելի ժամանակատար է, սակայն կարծում ենք՝ կարող է ավելի ճշգրիտ լինել աշխատողին հատուցման տեսանկյունից: Խնդրում ենք դիտարկել նաև այդպիսի լուծման հնարավորությունը:

Տիգրան Սարաֆյան

09.02.2018

օրապահիկների միջինի հաշվարկման եղանակը հստակեցնել

Узнать больше