«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերում մասնակի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի առաջարկությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված հավելվածի կլիմայական հարաչափերի հստակեցման պահանջով: Փոփոխության են ենթարկվել տարվա ցուրտ ժամանակահատվածի կլիմայական հարաչափերը ու ցուցանիշները, որոշ բնակավայրերի քամու հաշվարկային արագությունները։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի կլիմայական հարաչափերը հիմք են հանդիսանում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, շենքերի ու շինությունների նախագծման, կառուցվածքային նյութերի ընտրության, ջեռուցման, օդափոխության, օդորակման և ջրամատակարարման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ խիստ պահանջված և կիրառելի են քաղաքաշինական փաստաթղթեր մշակող սուբյեկտների կողմից: ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերը ներառում են կլիմայական հարաչափերի լայն շրջանակ՝ ցուրտ և տաք ժամանակահատվածի կլիմայական հարաչափերի ճշգրտմամբ, ինչը հատկապես կարևոր է էներգաարդյունավետ շենքերի նախագծման խնդիրների լուծման համար: Նորմերում փոփոխություններն իրականացվել են ՀՀ տարածքում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, կլիմայի փոփոխության վերջին միտումների և նպատակների համակարգված վերլուծության հիման վրա:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարևորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված հավելվածի կլիմայական հարաչափերի հստակեցումը՝ վերջինիս կիրառությունը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար առավել մատչելի դարձնելու նպատակով:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է շինարարական արտադրության անխափան գործունեություն՝ նորմատիվ պահանջների ապահովմամբ:
-
Обсуждалось
14.05.2024 - 29.05.2024
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 1227
Принт