Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերում մասնակի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի առաջարկությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված հավելվածի կլիմայական հարաչափերի հստակեցման պահանջով: Փոփոխության են ենթարկվել տարվա ցուրտ ժամանակահատվածի կլիմայական հարաչափերը ու ցուցանիշները, որոշ բնակավայրերի քամու հաշվարկային արագությունները։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն»  շինարարական նորմերի կլիմայական հարաչափերը  հիմք են հանդիսանում  բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, շենքերի ու շինությունների նախագծման, կառուցվածքային նյութերի ընտրության, ջեռուցման, օդափոխության, օդորակման և ջրամատակարարման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ խիստ պահանջված և  կիրառելի են քաղաքաշինական փաստաթղթեր մշակող սուբյեկտների կողմից: ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերը ներառում են կլիմայական հարաչափերի լայն շրջանակ՝  ցուրտ և տաք ժամանակահատվածի կլիմայական հարաչափերի ճշգրտմամբ, ինչը հատկապես կարևոր է էներգաարդյունավետ շենքերի նախագծման խնդիրների լուծման համար: Նորմերում փոփոխություններն իրականացվել են ՀՀ տարածքում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, կլիմայի փոփոխության վերջին միտումների և նպատակների համակարգված վերլուծության հիման վրա:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարևորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված հավելվածի կլիմայական հարաչափերի հստակեցումը՝ վերջինիս կիրառությունը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար առավել մատչելի դարձնելու նպատակով:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է շինարարական արտադրության անխափան գործունեություն՝ նորմատիվ պահանջների ապահովմամբ:

 

  • Քննարկվել է

    14.05.2024 - 29.05.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1225

Տպել