Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի 81-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է վերապահվել Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովումը, այնինչ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կազմակերպումն անմիջականորեն չի առնչվում շրջակա միջավայրի  նախարարության գործառույթներին և ՊՈԱԿ-ների միաձուլման մասին Կառավարության որոշումը մշակվել է հիմքում դրված լինելով էկոհամակարգային մոտեցման հիման վրա «շրջակա միջավայրի մոնիթորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը։

  Շրջակա միջավայրի նախարության կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման օրենսդրական գործառույթը կարգավորվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 17-րդ ենթակետով։   

    Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2021 թվականի փետրվարի 23-ին շրջակա միջավայրի նախարարությունում կայացած արտագնա խորհրդակցության արձանագրության 1-ին կետի 11-րդ ենթակետով և 2023 թվականի նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին պատասխանելիս վարչապետի կողմից տրված հանձնարարականների արձանագրության 19-րդ կետով։

    2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

  Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը, հաշվի առնելով այն հանգամանքն, որ հանրապետության տարածքում շահագործվող Կայանքների միայն 30%-ը՝ 234-ն են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրակցված, իսկ գերակշիռ մասը 70%-ը կամ ավելի քան 540-ը՝ սեփականության իրավունքով պատկանում են համայնքներին, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և համայնքներն իրենց ուժերով կամ ոլորտը սպասարկող կազմակերպությունների միջոցով կարող են իրականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական հիմունքներով համայնքներին կարող է տրամադրել մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների վերաբերյալ տվյալներ։  

  ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների վրա կատարվող ծախսերը ներկայումս կազմում են 228.7 մլն ՀՀ դրամ։ Նշված գործառույթն ներկայումս իրականացվում է ՊՈԱԿ-ի Հակակարկտային ծառայության միջոցով, որի կազմում ընդգրկված են Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնները, Արմավիրի և Արարատի հակակարկտային կենտրոնները։ Նախագծի ընդունումից հետո Արմավիրի և Արարատի հակակարկտային կենտրոնները ամբողջությամբ կփակվեն, իսկ Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոններում կկրճատվեն միայն այն հաստիքները, որոնք զբաղվում են մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներով։ Արդյունքում ՊՈԱԿ-ում կստեղծվի Մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների ծառայություն՝ Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն կենտրոններով, 105,0 մլն ՀՀ դրամ տարեկան պահպանման ծախսերով, որի նպատակն է բարելավել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման ճշտությունը և վաղօրոքությունը, ինչպես նաև զարգացնել Որոշման 5-րդ կետի 5-րդ ենթակետով ՊՈԱԿ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում։

 2025-2027թթ․ ՄԺԾԾ գործընթացի ավարտից հետո միայն հայտում ներառված «Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» ներդրումային ծրագրի ֆինանսավորման պարագայում, այդ երկու գործող ռադիոլոկացիոն կայանների  հետ համատեղ, կստեղծվի  «Ռադիոլոկացիոն  մոնիթորինգի ծառայություն»  նոր ստորաբաժանումը։

    3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է Նախարարության և ՊՈԱԿ-ի կողմից:

    4․ Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում «Հայհիդրոմետ »ՊՈԱԿ-ը մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրականացումն այլևս չի իրականացնի։

    5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և  և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

     «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրականացման համար տարեկան ընթացիկ ծախսերի չափը ներկայումս կազմում է 228701,9 հազար դրամ։ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համար ներկայումս օգտագործվող տարեկան ընթացիկ ծախսերի և մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացման ընթացիկ ծախսերի տարբերությունը կազմում է 123,7 մլն ՀՀ դրամ, ինչի չափով էլ պետական բյուջեում կառաջանա ընթացիկ  ծախսերի նվազեցում։ 

    6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Հայաստանի  վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
        Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

  • Обсуждалось

    14.05.2024 - 29.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Охрана природы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2003

Принт

Предложения

Armen Poghosyan

28.05.2024

Ներկայացված հիմնավորմը կարդալով պարզ է դառնում , որ այս նախագիծը մշակող մարմինը` ընդհանրապես տեղյակ չէ հակակարկտային պաշտպանության իրականացմանը և ընդամենը կատարում է ՀՀ վարչապետի հանձնարարականի ի կատար ածումը։ Ինչը պարզ է դառնում Արագածոտնի և Լոռու ՌՀԿ֊ների ակտիվ ներգործման և դիտարկման բաժինների կրճատմամբ , որի փոխարեն իբր պիտի ստեզծվի դիտարկման ծառայություն , որը ըստ ձեր ներկայացրած որոշման պիտի գործի 2027 թ֊ից հետո , այն էլ ներդրումային ծրագրի ֆինանսավորման պարագայում, որը հավանական է նաև չգործի այդ իսկ ներդրումային ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով։ Որոշման ընդունումից հետո էլ չգիտենք այն 234 կայանքների , և նրանց գումարային արժեքով արտահայտված ահռելի գումարների ճակատագրերը , իսկ կայանքների նվազագույն արժեքը առնվազն 15 անգամ ավելին է քան ակնկալվող խնայողություններն են։Իսկ ինչքանով էք վստահ որ համայնքները պատրաստ են լինելու գումարի դիմաց (ձեռնարկատիրական հիմունքներով ) ձեր այսպես կոչված դիտարկման տվյալները ձեռք բերել։ Կամ այդ համայնքներում քանի մասնագետ ունեք որոնք ասենք գիշերը 4 ֊ին կամ 5 ֊ին կայանք են միացնելու , իսկ չմիանալու դեպքում էլ այսպես ասած կգնան ու << ручной >> կմիացնեն։ Կարճ ասած մի բան է պարզ ... ամեն ինչ անում եք , որ կազմաքանդեք գործող կառույցն ու էլ ավելի վատթարացնեք գյուղացիների , առանց այդ ել մեղմ ասած անհուսալի ֆինանսական վիճակը։

Ջոնիկ Մարության

27.05.2024

Որքան հասկացա, որոշումը կարկուտի դեմ պայքարի ծառայության փակման մասին է: Տարբեր տեսակի աղետներից գյուղացուն քիչ թե շատ, լավ թե վատ պաշտպանողից զրկելու, գյուղացու վերջին հույսի մարման մասին է: Իսկ փակելուց առաջ իմ՝ հասարակ գյուղացուս կարծիքը հարցրել եք; Չէ որ ես էլ եմ այս երկրի տերը: Կրակակետերը բազմաթիվ համայնքների տարածքում են և այն ամենը, թե համայնքները կիրականացնեն կրակոցներ, կվերանորոգեն կրակակետերը, ուղղակի թոզփչոցի է: Իբր թե այլ միջոց ենք առաջարկում: Ամեն համայնք իր համար աշխատողներ պետք է ունենա, տեխնիկական միջոցներ ձեռք բերի, վերանորոգողներին պետք է վճարի: Տեսել եմ, թե ինչպես են առանց հանգսյան օրերի գալիս կրակակետերը սարքում, հատուկ մեքենայով գազ բերում, բալոններ տեղադրում: Այնպես որ մի քանի կոպեկ բյուջե խնայելն էլ է սուտ: Դրանից շատ ծախսեր կանեն համայնքները և հնարավոր է կառավարությունից դոտացիա ուզեն: Իսկապես ինչպես գրել է Armen Avetisyanը, գյուղացին ճիշտ կանի հարկ ու տուրք չվճարի: Հաջորդը. ինչ է նշանակում, թե չի համապատասխանում շրջակա միջավայրի գործառույթներին: Համապատասխանեցրեք, միայն թե մի թողեք խեղճ գյուղացուն լրիվ անտեր: Այնպես եք նշել, կարծես սահմանադրությանը չի համապատասխանում և հարցը պետք է հանրաքվեով լուծվի:

Armen Avetisyan

14.05.2024

Վերոնշյալ գործողությունն անելուց հետո չմոռանաք գյուղացիներին բոլոր տեսակի հարկային պարտավորություններից ազատել , մեկը ես չեմ պատրաստվում հողի հարկ մուծել մի պետության , ով ավելորդա համարում իմ և մյուս գյուղացիների այգիների պաշտպանությունն իրականացնել։

Узнать больше