Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Եվա Մանդալյան 19.05.2024 20:26:29 Շատ մարդիկ ուզում են սահմանամերձ տարածքներում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինել, բայց կառավարության շատ արագ որոշումների փոփոխման պատճառով այդ նպատակը չի ստացվում իրագործել, քանի որ սույն որոշմամբ սահմանափակումներ են դրվում և նշված մարդկանց հնարավորություն չի տրվում սահմանամերձ տարածքներում որևէ լավ նպատակ իրագործել։ Առաջարկում եմ սահմանափակումների մասով չեղարկել որոշումը կամ հետաձգել մինչև 2026 թ.։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, նախագծով առաջարկվող փոփոխությունների գործողության ժամկետը լրացուցիչ կքննարկվի։
2 Arsen Vardanyan 19.05.2024 20:39:37 ՀՀ տարածքում հնարավոր է արդյո՞ք ընդունել մեկ նախագիծ-որոշում և անսպասելի փոփոխության չենթարկել, իսկ հնարավո՞ր է որոշում փոփոխելիս մարդկանց նախորոք տեղյակ պահել, քան մեկ ամիս առաջը: Պարտադիր կանոն է արդյո՞ք այնպես անել, որ ամեն որոշման փոփոխությունից հետո ՀՀ քաղաքացիների մի մասին թողնել ջարդված տաշտակի առջև: Որպես ՀՀ քաղաքացի առաջարկս կայանում է հետևյալում. 1) Սույն փոփոխությունը սահմանափակումների մասով չեղարկել, քանի որ մի շարք քաղաքացիներ արդեն իսկ սկսել են գործընթացը ՀՀ սահմանամերձ գոտիները զարգացնելու ուղղությամբ և սահմանափակման պատճառով մնալու եմ անավարտ, 2) Սահմանամերձ գոտիները գտնվում են շատ անմխիթար վիճակում և պետք է մտածել առավել գայթակղիչ նախագծեր այն բնակեցնելու համար առանց սահմանափակումների, քանի որ պետք են թե երիտասարդ և թե հասուն մարդիկ, քանի որ առանց մեկը մյուսի լրացման չի կարող զարգանալ տվյալ տարածքը: Պետք են տարբեր տեսակի մասնագետներ սկսած բանվորական ուժից մինչև գիտական ոլորտի աշխատակիցներ, 3) Փոփոխություն կատարելիս մարդկանց զգուշացնել առնվազն մեկ տարի առաջ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, նախագծով առաջարկվող փոփոխությունների գործողության ժամկետը լրացուցիչ կքննարկվի։
3 Նարեկ Ղուշչյան 21.05.2024 15:27:44 նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը ։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ձեր կողմի առաջարկվող վերոնշված կետերում առաջարկում եմ հանել ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը և տարիքային սահմանափակումները այն քաղաքացիների համար ովքեր տվյալ համայնքում 5 տարի և ավելի ունեցել են գրանցում կամ ցանկացած տեսակի սեփականություն։ Առաջարկիս հիմնավորումը այն է, որ շատ տեղաբնակներ, ովքեր տարիներ առաջ ընտանիքներով տեղափոխվել են արտերկիր բնակվելու և հիմա այս ծրագրի շրջանակում ցանկանում եմ տուն կառուցել և վերադառնալ հայրենի բնակավայր, սակայն տվյալ սահմանափակումերի պատճառով նրանք այլևս չեն կարող լինել շահառու, քանի որ շատերի կանայք և երեխաները այս ընթացում ձեռք են բերել արտերկրի քաղաքացիություն։ Առաջարկը չի ընդունվել։ Ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Ուստի ծրագրում ընդգրկվելու համար այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք կարող են ստանալ նաև ՀՀ քաղաքացիություն (երկքաղաքացիություն)։