Проект не принят
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՂԵԿԱՎԱՐ
-
5 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդությունը Եվրոպական երկրներում տարածված և տարածվող, խիստ կոնտագիոզ, մի շարք ձկնատեսակներ ախտահարող, մեծ ծավալներով անկումներ առաջացնող և տնտեսական մեծ վնասներ պատճառող արհավիրք է։ Հաշվի առնելով Հայասատանի Հանրապետության տնտեսությունում, մասնավորապես գյուղատնտեսությունում ձկնաբուծության տեսակարար կշիռը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական փաստաթուղթ, որով պետք է առաջնորդվել հիվանդության հնարավոր ներթափանցման դեպքում։
«Հայաստանի Հանրապետությունում ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը հաստատելու մասին» հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պահանջ է, որով հնարավորություն է ստեղծվում օրենսդրությամբ հաստաված պահանջների համաձայն իրականացնել և կազմակերպել հիվանդության դեմ պայքարելու աշխատանքները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով մշակվել են՝ ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության, հիվանդության դեմ կանխարգելիչ և պայքարի միջոցառումների, ինչպես նաև վերացման վերաբերյալ կետեր:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Սննադամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է ստեղծվել կանոնակարգված և վերահսկելի միջոցառումների շղթա՝ հիվանդության դեմ տարվող պայքարի գործընթացում։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետությունում ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
06.05.2024 - 22.05.2024
-
Тип
Директива
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 1087
Принт